Արխիվ

Հարավկովկասյան երկաթուղին և GPM Gold ընկերությունը ստորագրել են 2020 թ. Համագործակցության մասին պայմանագիր

19.11.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն և GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը նոյեմբերի 18-ին ստորագրել են 2020 թվականին Սոթքի հանքավայրից Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա ոսկու հանքաքարի փոխադրումներ կազմակերպելու մասին պայմանագիրը:
Պայմանագիրը նախատեսում է 2020 թվականին 269 կիլոմետր երկարությամբ Սոթք - Արարատ երկաթուղով հանքաքարի փոխադրման ծավալի հնարավոր ավելացում:
Ընթացիկ տարում Սոթքից Արարատ հանքաքարը փոխադրվում էր բացառապես երկաթուղով, և տարեվերջին նախատեսվում է փոխադրումների ծավալը հասցնել 1,5 մլն տն-ի, ինչը 2018 թվականի ցուցանիշի համեմատությամբ 10%-ով ավելի է։ Երկու ընկերությունների կողմից կատարված զգալի ներդրումների շնորհիվ՝ 2008 թվականից բեռնափոխադրումների և հանքանյութի մշակման փաստացի ծավալները եռապատկվել են:
GeoProMining Gold ընկերությունն արդիականացրել է Արարատի գործարանը՝ 2014 թվականին ներդնելով հանքանյութի վերամշակման «Ալբիոն» ինովացիոն տեխնոլոգիան, ինչպես նաև հատուկ տեխնիկա, որը թույլ տվեց կայունացնել հանքանյութի մատակարարումը: GPM Gold ներդրումները նշված ծրագրերում կազմել են $160 մլն:
ՀԿԵ-ն իր կողմից վերականգնվել է 90-ականներից չշահագործվող Զոդ կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգը, կապիտալ վերանորոգել կայարանի բեռնման գիծը, վերականգնել Շորժա-Զոդ հատվածի արգելափակման կիսաավտոմատ միկրոպրոցեսորային համակարգը, ինչը թույլ տվեց ապահովել առանց կանգառների երթևեկությունը Զոդ-Արարատ հատվածում և կրճատել հանքանյութի փոխադրման տևողությունը: Էապես բարելավել է կոնտակտային ցանցի վիճակը, երկաթբետոնե կոճերի կիրառմամբ կապիտալ վերանորոգվել են երկաթուղային գծերը, ինչն ապահովել է գնացքների քաշի և արագությունների աճը: 2008 թվականից Սևան-Զոդ հատվածում կատարված նշված աշխատանքներին երկաթուղին ուղղել է ավելի քան 2 մլրդ դրամ: Իսկ Զոդ-Արարատ հատվածի գծային ենթակառուցվածքին 2008-2018 թթ-ին ուղղվել էր գրեթե 15 մլրդ դրամ:
Ինչպես նշել է Սերգեյ Վալկոն, GeoProMining Gold ընկերությունը երկաթուղու խոշորագույն գործընկերն է, իսկ ոսկու հանքաքարի փոխադրումները կազմում են ընկերության բեռնափոխադրումների 55%:
- Տվյալ հատվածի գծային տնտեսության արդիականացման և պահպանման համար կատարվող ներդրումները գտնվում են ընկերության ուշադրության կենտրոնում: 2018 թվականից երկաթուղին իրականացնում է շարժակազմի թարմացման ծրագիրը՝ գնվել է 40 նոր կիսավագոն, ևս 40-ը նախատեսվում է ձեռք բերել մինչև տարեվերջ, - նշեց ՀԿԵ ղեկավարը:
Իր հերթին GeoProMining ընկերությունների խմբի մախագահ Ռոման Խուդոլիյը գոհունակություն հայտնեց Հարավկովկասյան երկաթուղու հետ ձևավորված համագործակցության առնչությամբ:
- Դեռ թարմ են 2008-2009 թթ մասին հիշողությունները, երբ երկաթուղին դժվարությամբ էր ապահովում այսօրվա հետ անհամեմատ փոքր փոխադրումների ծավալները Սոթքից Արարատ տեխնիկական խափանումների պատճառով: Այժմ մեր գործընկերն վստահ ապահովում է տարեցտարի աճող փոխադրումները, ինչը մեզ թույլ է տալիս անխափան իրականացնել ներ ներդրումային և արտադրական ծրագրերը, - ասաց Ռոման Խուդոլիյը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.