Արխիվ
ՀԿԵ-ում բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
21.10.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, բեռնատար վագոնի շրջանառությունը արագացել է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ 0,2 օրով կամ 5,1%: Իսկ ինը ամիսների  համար նախատեսվող ցուցանիշի հետ համեմատ փաստացի ցուցանիշը բարելավվեց 25,6%:
Ըստ վիճակագրական տվյալների, մեկ վագոնի միջին շրջանառությունը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմեց 3,9 օր: Իսկ 0,8 ժամով նախասեսվածի հետ համեմատ կրճատվել է վագոնի պարապուրդի ժամանակը մեկ բեռնափոխադրումից առաջ՝ կազմելով է 37,2 ժամ:
2011 թ. ինը ամիսների ընթացքում բարելավվել են լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 339,7 լոկ-կմ, ինչը 13,2% գերազանցեց նախատեսվող ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.