Արխիվ

Հունվար-նոյեմբերին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 10%

02.12.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Օլեգ Շատալովը դեկտեմբերի 2-ին կայացած խորհրակցությանն ամփոփեց 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց Օ.Շատալովը, հաշվետու ժամանակահատվածում պահպանվել է փոխադրումների աճի միտումը. բեռնափոխադրումների ծավալը գերազանցել է նախատեսված ցուցանիշը 7,6%-ով, իսկ նախորդ տարվա շեմը՝ 10%, 2018-ի 11 ամիսների հետ համեմատ 11%-ով ավելացել էր նաև ուղևորափոխադրումների ծավալը՝ հատելով 400 հազարի շեմը: Ընդ որում միջազգային ուղևորափոխադրումներն ավելացել են 23%-ով, տեղականները՝ 12%:
Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ, մասնավորապես գնացքի միջին քաշ, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականություն, տեղամասային և տեխնիկական արագություն:
Ենթակառուցվածքի և գծային տնտեսության արդիականացման շրջանակներում տեղադրվել է 29 076 կոճ, որից 6,1 հազարը՝ նոր փայտե և 20 հազարը՝ նոր երկաթբետոնե, կապիտալ վերանորոգվել 8 կմ գիծ, նախագծային-կանխարգելիչ ուղղում է անցել 74 կմ գիծ:
Շարունակվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2019 թ.