Արխիվ

Հարավկովկասյան երկաթուղու նոր գլխավոր տնօրեն նշանակվեց Ալեքսեյ Մելնիկովը

07.02.2020

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի որոշմամբ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Ալեքսեյ Վալերիի Մելնիկովը: Մինչ այդ նա աշխատել է «Հյուսիսկովկասյան երկաթուղի» (Ռուսական երկաթուղիների մասնաճյուղ) ընկերության տնտեսության, ֆինանսների և կորպորատիվ համակարգման գծով առաջին տեղակալ:
Ալեքսեյ Մելնիկովը ստացել է մի քանի մասնագիտություն Ռոստովի հաղորդակցությունների ուղիների պետական համալսարանում ու Ռոստովի տնտեսագիտական համալսարանում: 1999 թվականից նա աշխատում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության համակարգում՝ Հյուսիսկովկասյան երկաթուղում:
Ինչպես նշեց Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին՝ Մելնիկովին ՀԿԵ աշխատակազմին ներկայացնելու ժամանակ, ընկերության և նոր տնօրենի առջև դրված է կարևոր խնդիր՝ շարունակական դարձնել Հայաստանի երկաթուղու զարգացումը: Նրա խոսքով, վերջին տարիներին ՀԿԵ-ն հաղթահարել է 2014-2015 թթ. տնտեսական ճգնաժամի հետևանքները և գրանցում է զարգացման դինամիկ տեմպեր:
«Ընկերությունն աշխատում է արդյունավետ. արտադրական և ֆինանսական ցուցանիշներն աճում են: Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալների անկման ֆոնին երկաթուղով փոխադրման ծավալները ավելանում են, ՀԿԵ աշխատավարձերը բարձր են հայաստանյան միջին ցուցանիշերից, ընկերությունը աշխատում է դրական ֆինանսական արդյունքներով», - նշեց Վյաչեսլավ Պավլովսկին:
Նա նաև ընգծեց ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի արդյունավետ աշխատանքը, որի ղեկավարության ներքո ընկերությունը ցուցադրել է զարգացման դրական արդյունքներ և ապահովել բարձր շահութաբերություն:
Սերգեյ Վալկոն նշանակվել է նոր պաշտոնում ՌԵ համակարգում:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2020 թ.