Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը և Շիրակի մարզպետը քննարկել են երկկողմանի համագործակցության զարգացման հնարավորությունները

20.02.2020

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը փետրվարի 19-ին հանդիպել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերը, առաջիկա անելիքներն ու ընթացիկ ծրագրեր: Անդրադարձ է կատարվել ընկերության արդիականացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներին, ծառայությունների որակի ապահովմանը։ Տիգրան Պետրոսյանը ՀԿԵ գլխավոր տնօրենին առաջարկել է քայլեր ձեռնարկել առաջիկա տուրիստական սեզոնին ընդառաջ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի էլեկտրոնային տոմսերի վաճառք սկսելու ուղղությամբ:
Ալեքսեյ Մելնիկովը մարզպետին շնորհակալություն է հայտնել անմիջական ընդունելության համար և նշել, որ պատրաստ է համագործակցության ընդլայնմանը, քանզի որ ընկերության հիմնական խնդիրն է Հայաստանի երկաթուղու զարգացման ապահովումը: Հանդիպման ժամանակ Ալեքսեյ Մելնիկովն առաջարկել է քննարկել միջհամայնքային ու միջմարզային երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղին Գյումրու երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը։

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2020 թ.