Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ ուղևորատար ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ

02.03.2020

Հաշվի առնելով բազմաթիվ ուղևորների խնդրանքները և հիմք ընդունելով անցկացված ուսումնասիրությունների և հարցումների արդյունքները՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն որոշում է ընդունել անփոփոխ թողնել ներհանրապերատական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները:
Չնայած չվացուցակները շտկելու անհրաժեշտությանը և որոշ ուղղությունների վնասաբերությանը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն, հանդիսանալով սոցիալապես պատասխանատու և հաճախորդների հարմարավետության համար աշխատող Ընկերություն, շարունակելու է շահագործել էլեկտրագնացքները՝ ուղևորների շահերից և պահանջներից ելնելով:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2020 թ.