Արխիվ
Բացվեց «ՀԿԵ» ՓԲԸ Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը
27.10.2011
Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը բացվեց այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում: Նոր կառույցը տրանսպորտային ծառայությունների ողջ տեսականին հաճախորդներին առաջարկելու է «մեկ պատուհանի» սկզբունքով և գործելու է Տրանսպորտային սպասարկման ֆիրմային ճանապարհային կենտրոնի կազմում:   
Բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը, Հայաստանի արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավորտնօրեն-տնօրինությաննախագահ Վալերի Օվսյաննիկովը, «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը, ՀԿԵ-ի խոշոր հաճախորդ հանդիսացող ընկերությունների ներկայացուցիչները:
Ինչպես նշեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շ.Շայդուլլինը, Կենտրոնի բացումը հատուկ նշանակություն ունի երկաթուղու համար: «Այսպիսով մենք ստեղծում ենք հաճախորդների հետ աշխատող միասնական կառույց: Նախկինում այս աշխատանքի համար պատասխանատու էին մի քանի ստորաբաժանումներ, իսկ այժմ այս գործառույթը վերապահված է ՏԾԿ-ին», - նշեց տնօրենը:
Շ.Շայդուլլինը հայտնեց, որ նոր կենտրոնը թույլ է տալու էապես բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը և ավելի սերտ համագործակցել ոչ միայն խոշոր, այլ նաև միջին հաճախորդների, անհատ բեռնափոխադրողների հետ:   
ՏԾԿ-ի բացումը բարձր գնահատեց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Նախարարը նշեց, որ աշխատանքը «մեկ պատուհանի» սկզբունքով էապես կպարզեցնի բեռնափոխադրումների գործընթացը: Մ.Վարդանյանի կարծիքով, Կենտրոնի աշխատանքը թույլ կտա բարձրացնել տրանսպորտային ծառայությունների որակը և խթանել մրցակցությունը:
Նոր կենտրոնի ստեղծման հիմնական նպատակներից է՝ տրանսպորտային շուկայի փոփոխություններին արագ արձագանքումը, երկաթուղու ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը:
Կենտրոնը բոլոր հաճախորդներին թույլ է տալիս աշխատել անմիջապես մենեջերի հետ, ով ձևակորպում, կազմակերպում և հսկում է բեռնափոխադրման գործընթացը և էապես կրճատել պատվերի կատարման ժամկետները:
Կենտրոնում հաճախորդին տրամադրվելու է բեռնափոխադրման լոգիստիկ ողջ սխեման՝ հեռավորության, ծավալի և ժամկետների հաշվարկումով, ինչպես նաև տերմինալների հետ աշխատանքի լրացուցիչ  ծառայությունները: Իսկ ավտոմատացված ծրագրերի ներդրումը հաճախորդին թույլ կտա ոչ միայն ձևակերպել փոխադրման պատվերն և փաստաթղթերը, հսկել ֆինանսական միջոցների առկայությունը սեփական հաշվի վրա, այլ նաև իրականացնել բոլոր գործողությունները օնլայն ռեժիմով:
Բացի բեռնափոխադրումների հիմնական ծառայություններից, Կենտրոնը նաև տրամադրելու է նոր ծառայություններ, մասնավորապես, ֆակտորինգ և բեռների ապահովագրություն:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.