Արխիվ

Ուղևորահոսքի կրճատման պատճառով մարտի 27-ից չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրանացքները

25.03.2020

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղևորահոսքի կրճատմամբ պայմանավորված՝ մարտի 27-ից չեղարկվում են ժամը 9:15-ին Երևանի երկաթուղային կայարանից և 17:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթները:
Ժամը 7:55, 14:25 ու 18:25 Երևանից և 7:45, 11:55 ու 18:15 Գյումրիից մեկնող Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու են առանց փոփոխությունների:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն նաև հիշեցնում է, որ Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքը երթևեկությունը վերսկսվելու է Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ավարտից և սահմանային կետերի լիարժեք աշխատանքի վերականգնումից հետո:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2020 թ.