Արխիվ

ՀԿԵ-ն շարունակում է աջակցություն ցուցաբերել մանկատներին

17.04.2020

Չնայած, որ Հարավկովկասյան երկաթուղու հիմնական ուղղություն է հանդիսանում երկաթուղային տրանսպորտի համակարգի զարգացումը՝ բարեգործությունը միշտ գտնվում է Ընկերության ուշադրության կենտրոնում:
Վերջին բարեգործական ծրագրերից է Գավառի մանկատան և Երևանի Մանկան տան տրամադրված աջակցությունն է։ Ընկերության Երիտասարդների խորհուրդն այդ հաստատություններին տրամադրել է փոշեկուլներ և հիգիենայի պարագաներ։
Սա մասնագիտացված հաստատություններին օգնության առաջին փորձը չէ: Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ին երկաթուղին փոխանցել էր երկու լվացքի մեքենա և տակդիրներ, Երիտասարդների խորհուրդն №2 օժանդակ դպրոց-ինտերնատին և №8 հատուկ կրթահամալիրին էր փոխանցել սառնարան, SMART-հեռուստացույց:
ՀԿԵ Երիտասարդների խորհուրդը նաև կազմակերպել է բարեգործական ծրագիր հատուկ դպրոցների, ինտերնատների սաների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար՝ կազմակերպելով նրանց այցը Աբովյանում գտնվող Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան:
Աշխատանքը երեխաների հետ ՀԿԵ բարեգործական ակցիաների առաջնահերթություններից է: Ընկերությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար կազմակերպում է ամանորյա ներկայացումներ Կ.Ս.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում:
Տարբեր ընթացիկ նախագծերից զատ Ընկերությունն իրականացնում է նաև հասցեական ծրագրեր՝ օգնություն ցուցաբերելով Սանահինի մանկապարտեզին և Ֆիոլետովո գյուղի դպրոցին: Երկաթուղու ֆինանսական միջոցներով նշված կրթական հաստատություններում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, համալրվում գրադարաններ, կահավորվում ուսումնական դասարաններ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2020 թ.