Արխիվ
Երևանում  հոկտեմբերի 28-29- ին կայացավ ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը
31.10.2011
ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը կայացել է  Երևանում հոկտեմբերի 28-29-ին: Նիստի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը և տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ երկաթուղային տրանսպորտի զարգացմանն ուղղված հարցերը գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: «Մեր երկրի հարավը մյուս ուղղությունների նկապող երկաթգծի կառուցման ծրագիրը հանդիսանում է կառավարության ծրագրային առաջնահերթություններից և ռազմավարական խնդիրներից մեկը: Այժմ մեր առջև է ծառացած երկաթուղային տրանսպորտի միջոցով ուղևորների և բեռների տեղափոխությունների մակարդակի բարձրացման խնդիրը, որին էլ նպատակաուղղված են իրականացվող միջոցառումները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Միաժամանակ, նա կարևորեց երկաթուղային տրանսպորտի զարգացման գործում ԱՊՀ երկրների միջև համագործակցության խորացումը: «Վստահենք, որ մեր երկրների միջև երկաթուղային համակարգերի ինտերգրումն առաջնային նշանակություն ունի նաև հետագա տնտեսական աճի ապահովման տեսակետից», - հայտարարեց վարչապետը:
Նիստին մասնակցող ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային վարչությունների ղեկավարներին ընդունեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԱՊՀ ինտեգրացիոն գործընթացներում և կողմ է Համագործակցության անդամ երկրների միջև հարաբերությունների հետագա խորացմանը: Ընդգծելով, որ ԱՊՀ-ի տնտեսական բաղադրիչում տրանսպորտային ենթակառուցվածքը և մասնավորապես՝ երկաթուղային հաղորդակցությունը կարևոր տեղ են զբաղեցնում, նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում երկաթուղային տրանսպորտի զարգացման ոլորտում որոշակի առաջընթաց կա, սակայն միջտարածաշրջանային երկաթուղային հաղորդակցության զարգացման համատեքստում երկիրը դեռևս հայտնի խնդիրներ ունի:
Նիստի ժամանակ Խորհրդի անդամները նախատեսում են, մասնավորապես, քննարկել անցած նիստի ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը, հաստատել գնացքների երթեվեկության նորմատիվները 2012-2013 թթ. համար,  երկաթուղային ադմինիստրացիանի միջև փոխադարձ հաշվարկների կարգը, ինչպես նաև միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը:
Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվեց 1992 թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման համար:
Խորհրդի անդամներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան,  Վրաստանը,  Լատվիան և Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաև Լիտվան և Էստոնիան:
Դիտորդի կարգավիճակ Խորհրդում ունի Երկաթուղու աշխատողների և տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.