Արխիվ
2011թ  «ՀԿԵ»-ն  կշարունակի  վարել ճկուն Սակագնային քաղաքականության
24.12.2010
Համաձայն «ՀԿԵ» ՓԲԸ Կոնցեսիոն պայմանագրի՝ ամեն տարի մշակվում և հաստատվում է Սակագնային քաղաքականություն երկաթուղային՝ տրանսպորտով բեռների փոխադրման համար, ինչպես նաև երկաթուղու ծառայությունների Գնացուցակ: Սակագների ձևավորման համար հիմք են հանդիսանում՝ ԱՊՀ անդամ երկրների Սակագնային համաձայնագրի դրույթները, նախորդող տարում ընդհանուր տնտեսական իրավիճակի մասին տվյալները և կանխատեսումը, գործող հոսքերի կառուցվածքը, ՀՀ արդյունաբերական ձեռնարկությունների զարգացման ծրագրերը, «ՀԿԵ» ՓԲԸ տնօրենների խորհրդի կողմից հաստատված բյուջեի ցուցանիշները: 2011 թ. «ՀԿԵ» ՓԲԸ Սակագնային քաղաքականությունը, ինչպես և 2009 – 2010թթ, կուղվի  հանրապետության տնտեսության արտահանման հատվածի աջակցմանն ու ներքին տրանսպորտային շուկայի զարգացմանը: 2011 թ առաջին եռամսյակի ընթացքում երկաթուղային բեռնափոխադրման սակագները կպահպանվեն 2010 թ IV եռամսյակի մակարդակով, երկաթուղային սակագների  ընդհանուր ինդեքսացիան տարվա կտրվածքով  նախատեսված է 7.5%  չափով: Հիշեցնենք, որ ազգային շահերից և տնտեսական կայունության աջակցման նպատակից ելնելով՝ 2009 թ. պահպանվել է սակագների մակարդակը 2008 թ. դեկտեմբեր 31 մակարդակով, իսկ 2010 թ. բեռնափոխադրման վարձի վերահաշվարկը իրագործվել է նվազեցնող գործակիցների կիռարմամբ: 2010 թ. 11 ամիսների արդյունքների համաձայն՝  «ՀԿԵ» ՓԲԸ կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը թույլ տվեց  ապահովել կոմերցիոն փոխադրումների ծավալի 3,5% աճ: Վրաստանի երկաթուղու հետ միասին արագացված գնացքներով  փոխադրման կազմակերպումը թույլ տվեց 2010 թ. կոնտեյներային փոխադրումների  ծավալը մեծացնել 70%-ով և ապահովել ավելի քան 85%-ով  բոլոր ապրանքների առաքումը, որոնք փոխադրվում էին 20 ֆուտանոց կոնտեյներներով, ու այդպիսով նվազեցնել ՀՀ հիմնական խճուղիների բեռնվածությունը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.