Արխիվ

Հայաստանում Ռուսաստանի Առևտրային ներկայացուցչության աշխատակիցներն այցելեցին Հարավկովկասյան երկաթուղի

19.06.2020

2020 թվականի հունիսի 18-ին Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աշխատակիցները այցելել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գրասենյակ:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ ընկերության ծառայությունների շնորհանդես, որի ընթացքում ներկայացվել են ընկերության կողմից բեռնափոխադրումների ոլորտում մատուցվող ծառայությունները՝ մուլտիմոդալ և բեռնարկղերով փոխադրումներ, նավահանգստտային լոգիստիկա, վագոնների վարձույթ, փոքր բեռնափոխադրումներ:
Դրանից հետո բանակցություններ տեղի ունեցան Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի և «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի միջև, որի ընթացքում քննարկվեցին ռուս-հայկական առևտրային հարաբերությունների հիմնախնդիրները՝ երկկողմ առևտրաշրջանառությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտային շուկայի առանձնահատկությունները,
բեռների փոխադրման ծավալները, ապրանքների հիմնական ապրանքային անվանացանկը և այլն:
Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրեց ներհայկական և միջազգային ուղևորափոխադրումների զարգացման, Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման և առաջիկայում ընկերության առաջնային խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն: Մասնավորապես, Հարավկովկասյան երկաթուղին նախատեսում է գնահատել նոր բիզնես-ուղղության՝ ավտոփոխադրումների տնտեսական արդյունավետությունը:
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն առաջարկեց ուժեղացնել երկկողմանի համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ աջակցություն հայաստանյան շուկա ապրանքներ մատակարարել ցանկացող ռուսաստանյան արտադրողներին, աջակցություն ՀԿԵ-ի մրցույթներին մասնակցելու նպատակ ունեցող ռուսաստանյան ընկերություններին, տեղեկատվական և վերլուծական նյութերի փոխանակում:
Այցի ընթացքում ներկայացուցչության պատվիրակները ծանոթացան Հարավկովկասյան երկաթուղու Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի աշխատանքին և ժամանակակից գրասենյակին, որը «դռնից դուռ» հիմունքներով իրականացնում է բեռնափոխադրումների հայտերի ընդունում և մշակում:
Հաշվի առնելով հանդիպման մասնակիցների փոխադարձ հետաքրքրությունը՝ համագործակցության հնարավոր ոլորտները հետագա քննարկելու համար, հաջորդ շաբաթ նախատեսվում է ՀԿԵ-ի աշխատակիցների պատասխան այցը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության գրասենյակ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2020 թ.