Արխիվ
Հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ՀԿԵ-ն Հայաստանի երրորդ խոշորագույն գործատուն է հանդիսանում
10.11.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ընդգրկվել է Հայաստանի խոշորագույն գործատուների եռյակում: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջերս հրապարակված ցուցակում ՀԿԵ-ն երրորդ տեղն է գրավել:
1000 խոշորագույն ընկերությունների թվում «ՀԿԵ» ՓԲԸ-ն հինգերրորդ տեղն է զբաղեցնում հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարման ցուցանիշով:
Ինչպես նշում է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինը, սոցիալական քաղաքականությունը և աշխատողների սոցիալական պաշտպանույունն ընկերության համար հանդիսանում են զարգացման միջոցներ, որոնք բարձրացնում է ՀԿԵ-ի մրցունակությունն աշխատանքի շուկայում:
«2011 թվականն ընկերության համար կլինի բիզնես-գործընթացների արդյունավետության աճի, շահութաբերության և հզորությունների ավելացման ժամանակ: 2011-ը մեր համար լինելու է երկաթուղու առանց կորուստների աշխատանքի տարի», - հայտարարեց Շ.Շայդուլլինը:
Նշենք, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի կողմից հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով հրապարակած 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը զբաղեցնում է 53-րդ տեղը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.