Արխիվ
Տեղեկատվական տեխնոլոգիաների արդիականացումը հանդիսանում է ՀԿԵ-ի զարգացման առանցքային խնդիր
10.11.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Տեղեկատվահաշվարկային կենտրոնի պետ Վարդան Յոլյանի հարցազրույցը

-  Պարոն Յոլյան, կխնդրեի Ձեզ ավելի մանրամասն պատմել ՀԿԵ-ում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների մասին:

- Առաջին հերթին անհրաժեշտ է նշել, որ ներդրումային ծրագրի իրագործման շնորհիվ՝ վերջին երկու տարիների ընթացքում մենք կարողացել ենք ապահովել տեղեկատվական տեխնոկոգիաների զարգացումը, ինչը թույլ է տալիս էապես զարգացնել ՀԿԵ-ի կողմից տրամադրվաող տրանսպորտային ծառայությունների որակը և փոխադրման գործընթացի անվտանգությունը, բարելավվել շարժակազմի շահագործման մակարդակը: Դա մեր տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման առանցքային խնդիրն է: «ՀԿԵ» ՓԲԸ 2009-2012 թթ. համար նախատեսված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ծրագրով ընկերությունում արդեն ներդրվել են և այժմ ավարտական փուլում են գտնվում մի շարք տեղեկատվական համակարգերի ներդնման աշխատանքները: Այս համակարգերն են, օրինակ՝ երկաթուղու բոլոր կայարաններում բեռնափոխադրումների կառավարման ավտոմատացված համակարգը (ԿԱՀ), տոմսերի ամրագրման և վաճառքի ԿԱՀ, ՀԿԵ-ի ենթակառուցվածքի օբյեկտների կառավարման և դիտարկման համակարգ (ԵՍՈՒՄ համակարգ), ենթակայաններում էլեկտրաէներգիայի հաշվարկման տեղեկատվաչափողական «ԱԻԻՍԿՈՒԷ» համակարգ, Տրանսպորտի հսկողության և կառավարման համակարգ «Մ2Մ», «Բորտ» ապարատային-ծրագրային համակարգ:
Ավելի մանրամասն պատմեմ որոշ համակարգերի մասին: Օրինակ, Կայարանների ԿԱՀ ներդրումը թույլ տվեց ավտոմատացնել փոխադրումների հետ կապված տեխնոլոգիական գործառնությունների շղթաները, ստեղծել ավտոմատացված աշխատատեղեր (ԱԱՏ) փոխադրումների գործընթացի իրականացման և փաստաթղթերի ձեվակերպման հետ կապված բոլոր աշխատողների համար: Կայարանների ԿԱՀ ներդրումը թույլ է տալիս օնլայն ռեժիմով վարել Փոխադրման գործընթացի միասնական մոդելի առաջնային տվյալների համակարգը՝ ապահովելով տվյալների ամբողջականությունն ու իրականությունը: Այս մոդելը հզոր ԱԱՏ Տեղեկանք տեղեկատվական համակարգի օգնությամբ թույլ է տալիս տրամադրել փոխադրման գործընթացի բոլոր մասնակիցներին իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:
Նշեմ նաև, որ Կայարանների ԿԱՀ թույլ է տալիս, մասնավորապես, օպտիմալացնել վագոնների նախապատրաստումը բեռնման գործընթացին, գնացքների հետ աշխատանքի, մանեվրային, բեռնման և կոմերցիոն աշխատանքի կառավարման գործընթացը:  
Տեղերում աշխատանքի կազմակերպման ԿԱՀ-ի ներդրումը մեզ թույլ տվեց լուծել փոխադրման գործընթացի հետ կապված վերլուծական խնդիրները՝ Կայարաններ ԿԱՀ ֆունկցիոնալ կարողությունների ընդլայնման միջոցով: Տեղերում աշխատանքի կազմակերպման ԿԱՀ նախատեսված է ընկերության ղեկավար կազմի կողմից կառավարման գործընթացների ավտոմատացման համար:
ՀԿԵ-ի ենթակառուցվածքի օբյեկտների կառավարման և դիտարկման համակարգի (ԵՍՈՒՄ համակարգ) ներդրումը թույլ տվեց մեզ լիովին ավտոմատացնել դիտարկման, ախտորոշման և երկաթուղու գծային տնտեսությունում ծագող միջադեպերի հետևանքների վերացման գործընթացները: Դա թույլ է տալիս օպտիմալացնել աշխատակիցների աշխատանքը, կրճատել վերականգնաման համար անհրաժեշտ ժամանակը և շահագործման համար ծախսերը, բարձրացնել երթեվեկության անվտանգության մակարդակը:

- Ինչու±մ է կայանում Հարավկովկասյան երկաթուղիում  բեռնափոխադրումների ժամանակ կիրառվող ԿԱՀ-ի առեավելությունները:

-Հարավկովկասյան երկաթուղիում կիրառվում է Բեռնափոխադրումների ԿԱՀ-ը, որը ինտեգրված է Երկաթուղային ադմինիստրացիաների ՏՀԿ-ների տվյալների փոխանցման բազայում, ինչը թույլ է տալիս օնլայն ռեժիմով «տեսնել» այս համաձայնագրի մասնակից երկրներից Հայաստան եկող բոլոր գնացքները:
Բեռնափոխադրումների ԿԱՀ պարունակում է ինչպես շարժակազմի տեխնիկական վիճակի, այնպես էլ փոխադրվող բեռի մասին մանրամասն տեղեկություններ:
Դա Փոխադրումների տնօրինության ղեկավարությանը թույլ է տալիս կառավարել փոխադրման գործընթացը և կանխատեսել շարժակազմի մեջ կարիքները:

- Ո±ր փուլում է գտնվում ՀԿԵ-ում էլէկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրման գործընթացը: Հնարավոր է, որ մոտակա ժամանակ մեր երկաթուղին՝ ուկրաինացի գործընկերների օրինակով բեռնափոխադրումների ժամանակ կանցնի էլէկտրոնային փաստաթղթերի ձեվակերպմանը:

- Փոխադրման փաստաթղթերի էլեկտրոնային ձեվակերպման համակարգը, որը նման է «Ուրկզալիզնիցա»-ում գործող համակարգին, ներդրված է նաև ՀԿԵ-ի Տրանսպորտային ծառայությունների կենտրոնում: Այն երկաթուղու հաճախորդներին թույլ է տալիս կատարել հայտի ներկայացման, փոխադրման փաստաթղթերի համաձայնեցման և ձեվակերպման բոլոր գործընթացները Ինտերնետով՝ չայցելելով երկաթուղու գրասենյակները: Այսպիսով՝ հեռակա աշխատանքային տեղից, օրինակ, սեփական գրասենյակիից, բեռնափոխադրում իրականացնող անձը կարող է ձեվակերպել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Փաստաթղթերի էլեկտրոնային ձեվակերպման համակարգին անցնելու համար երկաթուղու հաճախորդներին անհրաժեշտ է միայն անցնել գրանցման գործընթացը Տրանսպորտային ծառայությունների կենտրոնում ՝ ստանալով սեփական ծածկագիրն ու գաղտնաբառը: Բեռնափոխադրումների ժամանակ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը լիովին անցնելու հարցով կարող եմ ասել, որ դա փոքր-ինչ դժվար կլինի մեր փոքր հաճախորդների համար:
Եթե խոշոր բեռնափոխադրողները, որոնք երկաթուղու օգնությամբ բեռներ են ուղարկում կամ ստանում կանոնավոր կերպով, հետաքրքրված են ՏԾԿ-ում գրանցման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մեջ, ապա մեր փոքր հաճախորդները, որոնք երկաթուղիով բեռ ուղարկում կամ ստանում են տարին միայն մեկ կամ երկու անգամ, կարող են նաև չցանկանալ անցնել այս համակարգին:
Հավելեմ, որ մենք լիովին կանցնենք էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը 2012 թվականին՝ էլեկտրոնային թվային ստորագրության ներդրման հետ միաժամանակ:

- ՀԿԵ-ի բազմաթիվ ուղեվորները հետաքրքրվում են, թե ե±րբ երկաթուղիում ներ է դրվելու գնացքների տոմսերի էլեկտրոնային վաճառքը: Այս տարի արդեն ներ է դրվել տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համարարգը: Կարելի± է ասել, որ մոտակա ժամանակ մեր ուղեվորները հնարավորություն կունենան տոմսերը ձեռք բերել ինտերնետով:

- Այո, այս ամռանից սկսված ՀԿԵ-ի միջազգային գնացքների տոմսերը վաճառվում են ավտոմատացված համակարգի օգնությամբ: Այդ համակարգը ներդրված է վրացի գործընկերների հետ համաձայնության համաձայն և գործում է Երեվանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Համակարգի աշխատանքը կայանում է նրանում, որ գնված տոմսի մասին ամբողջական տեղեկությունները (ուղեվորի, տոմսի արժեքի, ապահովագրական վճարի մասին և այլ  տեղեկությունները) անմիջապես ընդգրկվում են տվյալների միասնական բազայում և արտացոլվում են երկաթուղային կայարաններում տեղադրված էկրաններում: Դա մեզ թույլ է տալիս խուսափել հերթերից միջազգային տոմսարկղերում և բացառում է նույն տոմսի կրկնակի վաճառքի հնարավորությունը:
Այս համակարգը թույլ է տալիս մեզ նաև ավտոմատացնել գնացքի ձեվավորման, տեղերի նորմավորման և տեղաբաշխման գործընթացները:   
Տոմսերի վաճառքի օնլայն համակարգի ներդրման հարցով կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Աշխատանքի հիմնական խոչընդոտ է հանդիսանում այն, որ օնլայն վաճառքի ներդրման համար անհրաժեշտ է համապատասխան պայմանագրեր կնքել մի շարք վաճառքի համակարգերի հետ:
Կածքում եմ, որ մենք այդպիսի հնարավորություն կընձեռնենք մեր ուղեվորներին արդեն 2012 թվականին:

Որ փուլում է գտնվում ՀԿԵ-ում ներկորպորատիվ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրումը:

- Այժմ մենք աշխատում ենք ՀԿԵ-ում Microsoft Share Point ծրագրի ներդրման վրա: Այս ծրագիրը կորպորատիվ հաճախորդների ներքին փաստաթղթաշրջանառության հիմք է հանդիսանում: Մենք արդեն փորձարկեցինք ծրագրի տրիալ տարբերակը, իսկ նոյեմբերի 10-ին արդեն ստացել ենք Microsoft-ի համապատասխան լիցենզիան: Արդեն մոտակա ժամանակ մենք սկսելու ենք այս համակարգի ներդրումը, որը կավտոմատացվի տարբեր հրամանների, հրահանգների, պայմանագրերի, տեղեկանքների, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի համաձայնեցման, ծանուցման, տարածման և պահպանման գարծընթացները:
Նոր համակարգը մեզ կտրամադրի բավականին լայն հնարավորություններ, մասնավորապես, թույլ կտա ստեղծել մեր ստորաբաժանումների և աշխատողների համար հանգույցներ և կայքեր, ավտոնոմ ռեժիմով աշխատել բազմաբնույթ փաստաթղթերի հետ՝ ստուգելով և համաձայնեցնելով այն օնլայն ռեժիմով, հրապարակել և տարածել անհրաժեշտ տեղեկատվությունը, կատարել աշխատողների համար հանձնարարականների էլեկտրոնային տարածումը:
Մեր ներդրումային ծրագրի շրջանակներում մենք ձեռք ենք բերում անհրաժեշտ քանակությամբ ժամանակակից տեխնիկա՝ մեր օրեցոր աճող ցանցի կարիքները բավարարելու նպատակով: Մեր առաջնահերթությունն է կառավարելի դարձնել մեր տվյալների փոխանցման կորպորատիվ համակարգը, ինչը թույլ կտա օպտիմալացնել համակարգի աշխատանքը, բարձրացնել հուսալիության մակարդակը, կրճատել ցանցի ծանրաբեռնվածությունը, երաշխավորել ինֆորմացիայի գաղտնիությունը:

- Որոնք են Ձեր աշխատանքի հիմնական խոչընդոտները:

- Ցավոք, մեր հիմնական խնդիրը՝ որակյալ մասնագետների պակասն է: Այսօրվա դրությամց մեր կենտրոնը չունի անհրաժեշտ որակավորում ունեցող բավարար քանակությամբ մասնագետներ: Մենք որակավորված ցանցային ադմինիստրատորների և ծրագրավորողների պակաս ենք զգում: Մեր կողմից հայտարարված մրցույթներում մասնակցում են բազմաթիվ թեկնածուներ, սակայն նրանց մեծ մասը չի բավարարում մեր կողմից ներկայացվող պահանջներին, չունեն աշխատանքի բավարար փորձ և որակավորում:
Այդ պատճառով էլ մեր հիմնական խնդիրը, որը մենք պիտի լուծենք մոտակա ժամանակ՝ դա որակավորված մասնագետների ընտրությունն է, որոնք կարող են ապահովել մեր կողմից ներդրվող տեղեկատվական տեխնոլոգիաների աշխատանքը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.