Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը հունվար-հոկտեմբերին աճել է 8,4%
21.11.2011
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն ՝ 2011 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2707,7  հազար տոննա, ինչը 8,4% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2011 թ. 10 ամիսների ընթացքում բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 9,3% գերազանցեց բեռնափոխադրումների նախատեսված ծավալը /2478,2 հազար տոննա/:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը հունվար-հոկտեմբերին կազմել է 368,3 հազար տոննա, ինչը 33,8% գերազանցեց 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. 10 ամիսների ընթացքում տեղափոխվել է 1151,8 հազար տոննա բեռ, ինչը 3,1% պակաս է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Տեղական հաղորդակցությունում 2011 թ. հունվար-հոկտեմբերին փոխադրվել է 1187,6 հազար տոննա բեռ, ինչը 14,9% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների աճը՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.