Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցեց Երկաթուղայինների երկրորդ համագումարին
21.11.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը՝ ընկերության գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինի գլխավորությամբ մասնակցեց նոյեմբերի 18-19 Մոսկվայում կայացած Երկաթուղայինների երկրորդ համագումարին: «ՀԿԵ»-ի պատվիրակության մեջ ընդգրկվեցին «Երեվան» ԳԿՄ պետ Սեվադա Դինունցը, Գկումրի գծի ուղեմասի գլխավոր ինժեներ Եսայի Գալստյանը, Երեվանի լոկոմոտիվային դեպոյի ներկայացուցիչ Թադեվոս Վարդանյանը և Վանաձոր ԳԿՄ «Ալավերդի» կայարանի ներկայացուցիչ Անդրանիկ Մովսեսյանը:
Ներկա գտնվող 3 հազար պատվիրակների քննարկման գլխավոր թեման էր հանդիսացել հետճգնաժամային պայմաններում տրանսպորտային ենթակառուցվածքի արդիականացումը և պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացումը:  
Սույն ռազմավարությունը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար և ՀԿԵ-ն այժմ ուսումնասիրում է նման գործիքի կիրառման ռուսական փորձը:
Երկրորդ համագումարի մասնակիցները նաև որոշեցին ներդրումների պահանջարկ ունեցող հիմնական ոլորտները՝ ենթակառուցվածքի արդիականացում, բարձր արագությամբ երթեվեկություն: Որպես երկաթուղային տրանսպորտի զարգացման կարևորագույն առաջնահերթություն պատվիրակները նշեցին գնացքների անվտանգ երթեվեկության ապահովումը:
Երկրորդ համագումարի արդյունքներով ընդունվեց բանաձը, որում նշված են երկաթուղային ոլորտի նորարարական երկարաժամկետ զարգացման, կադրային ներուժի,  միջազգային համագործակցության, ուղեվորափոխադրումների որակի բարձրացման, գների մրցունակության առաջնահերթությունները և խնդիրները:
Փաստաթղթում հատուկ նշվում է բարձր արագությամբ երթեվեկության զարգացման, հարմարավետ, արագ, անվտանգ և էկոլոգիապես մաքուր երկաթուղային հաղորդակցության զարգացման մասին:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.