Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ միջազգային ուղեվորափոխադրումների ծավաները 2011 թ. հոկտեմբերին աճել են 41,7%
22.11.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային ուղեվորափոխադրումների ծավալները 2011 թվականի հոկտեմբերի արդյունքներով աճել են 41,7%: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն, միջազգային հաղորդակցությունում Երևան-Թբիլիսի-Երևան գնացքով հոկտեմբերին տեղափոխվել է 1,7 հազ. ուղեվոր՝ 2010 թվականի հոկտեմբերին տեղափոխված 1,2 հազ.ուղեվորի դիմաց :
Ընդհանուր առմամբ, 2011 թվականի հունվար-հոկտեմբերին միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 52,3 հազ. ուղևոր, ինչը 3,6% գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:
2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 501,1 հազ.ուղևոր:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.