Արխիվ
Գյումրի-Բագրավան վազուրդում բեռնատար ավտոմեքենան բախվել է էլեկտրագնացքին
27.12.2010

Դեկտեմբերի 24-ին ժամը 18-05-ին Գյումրի-Բագրավան վազուրդում բեռնատար «ԿԱՄԱԶ» (պետհամարանիշ 05 ՍՏ 518) ավտոմեքենան բախվել է  մարդատար էլեկտրագնացքին: Ուշադրություն չդարձնելով զգուշացման ազդանշանին՝ բեռնատարի վարորդ, 1964 թ.ծ. Ստեփանյան Սեյրանը փորձել է արագ  անցնել վազուրդը: Մեքենավար Բաղդասարյան Ա. գրագետ գործողությունների շնորհիվ հնարավոր է դարձել խուսափել ողբերգությունից,  և ոչ մի ուղևոր չի վնասվել:
ՃՏՊ-ի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.