Արխիվ
ՀԿԵ-ում բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
22.11.2011
Հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալներով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, բեռնատար վագոնի շրջանառությունն արագացել է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ 0,2 օրով կամ 5,3%: Իսկ 10 ամիսների  համար նախատեսվող ցուցանիշի հետ համեմատ փաստացի ցուցանիշը բարելավվեց 28,9%:
Ըստ վիճակագրական տվյալների, մեկ վագոնի միջին շրջանառությունը հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմեց 3,8 օր:
Միեվնույն ժամանակ, 0,6 ժամով նախասեսվածի հետ համեմատ կրճատվել է մեկ բեռնափոխադրումից առաջ վագոնի պարապուրդի ժամանակը ՝ կազմելով 37,3 ժամ:
2011 թ. 10 ամիսների ընթացքում բարելավվել են լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 343 լոկ-կմ, ինչը 14,3% գերազանցեց նախատեսվող ցուցանիշը և 22,6%՝ 2010 թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.