Արխիվ
ՀԿԵ-ում անցնում է Երիտասարդական նորարարական նախագծերի մրցույթ
23.11.2011
«ՀԿԵ» ՓԲԸ Երիտասարդությունը 2011-2015 թթ.» նպատակային ծրագրի շրջանակներում Ընկերությունում անց է կացվում Երիտասարդական նորարարական նախագծերի մրցույթը:
Մրցույթը կոչված է ապահովել ընկերության երիտասարդության անձնական և մասնագիտական ներուժի զարգացումը, խթանել երիտասարդ աշխատողների նորարարական և տեխնիկական ստեղծագործական մոտեցումները, նախագծային մոտեցումների զարգացումը, աջակցել առավել հեռանկարային նախագծերի իրագործմանը:
Մրցույթն ուղղված է երկաթուղու աշխատողների շրջանում արդյունավետ հաղորդակցման ուղիների կառուցմանը, տեղեկատվական և զարգացման ոլորտի զարգացմանը՝ նորարարական և տեխնիկական ոլորտում տեղեկատվության և փորձի օպերատիվ փոխանակման ապահովման նպատակով, դաստիարակության ավանդույթների զարգացմանը:
Երիտասարդական նորարարական նախագծերի մրցույթին կարող են մասնակցել նախագծային թիմերը, որոնց կազմի մեջ ընդգրկված են առավելագույնը 3-ական ՀԿԵ երիտասարդ աշխատող, ինչպես նաև կուրատորներ:   
Մրցույթն անցնելու է երեք փուլով, որոնցից վերջինը կայանալու է «ՀԿԵ» ՓԲԸ Երիտասարդության առաջին համաժողովի ընթացքում:
Մրցույթի հաղթողին կորոշի հատուկ ստեղծված հանձնաժողովը: Կառույցը նաև կընտրի լավագույն նախագծերը, որոնք կիրագործվեն ՀԿԵ-ում:
Նախագծերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 12-ին:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.