Արխիվ
2012 թվականը ՀԿԵ-ում հայտարարված է կոնտեյներային փոխադրումների տարի
25.11.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովն այսօր անց էր կացրել խորհրդակցություն «Կարմիր Բլուր» կայարանով կոնտեյներային փոխադրումների ծավալների մեծացման հարցով:   
Խորհրդակցությանը ներկա էին Ընկերության Ֆիրմային ճանապարհային սպասարկման կենտրոնի պետ Ռոբերտ Եփրեմյանը, Ավտոմատացման, հեռուստամեխանիկայի և կապի ծառայույան պետ Արսեն Խաչատրյանը, Ենթակառուցվածքի ծառայության պետի տեղակալ Աշոտ Ունուսյանը, «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը և նույն ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին «Կարմիր Բլուր» կայարանի տեխնոլոգիական հնարավորությունների ընդլայման, կոնտեյներային փոխադրումների մեծացման ուղիները, կայարանում 35 և 50-ֆութանոց ամբարձիչ կռունկների տեղադրման ընթացքը: Այս կռունկները թույլ կտան կոնտեյների հետ աշխատել տերմինալի ամբողջ տարածքում:
Հիշեցնենք, որ հաջորդ տարին ՀԿԵ-ում հայտարարված է կոնտեյներային փոխադրումների տարի:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.