Արխիվ
ՀԿԵ-ն մտադիր է զարգացնել համագործակցությունը ՀՀ ԱԻՆ հետ՝ երկաթուղային հաղորդակցության անվտանգության ապահովման ոլորտում
25.11.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկեցին երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Հանդիպմանը ներկա էին նաև «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը, համագործակցության և լոգիստիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Անատոլի Դանչենկոն, գնացքների անվտանգ երթեվեկության գծով գլխավոր վերահսկիչ Լեվոն Հակոբյանը:  
Խորհրդակցության ընթացքում նախարար Երիցյանը նշեց Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքների վերացման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների դրսևորած պրոֆեսիոնալիզմը: Նախարարության ղեկավարը նշեց, որ ԱԻՆ-ը և «Հարավկովկասյան երկաթուղին» համատեղ ծրագրեր ունեն իրականացնելու երկրում արտակարգ իրավիճակների կանխարգելման և երկաթուղային հաղորդակցության անվտանգության ապահովման բնակավառում:
Իր հերթին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդոլլինը նշեց, որ Ընկերության և Նախարարության միջեվ հաստատվեց բավականին արդյունավետ երկխոսություն և հայտնեց, որ համոզված է այդ երկխոսության զարգացման մեջ: Նա հայտնեց, որ «ՀԿԵ»-ն սերտ համագործակցում է փոխադրման գործընթացը կազմակերպող կառույցների հետ, պահպանում է երթեվեկության անվտանգության ապահովման բնագավառում գործող պետական չափանիշները, հակահրդեհային և աշխատանքի անվտանգության ապահովության նորմերը:
«Մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ բազայի շրջանակներում: Մենք ցանկանում ենք օգտագործել մեր և Նախարարության տրամադրության տակ գնվող ռեսուրսներն ի շահ Հայաստանի Հանրապետությանը և երկրի բնակիչների», - ասաց գլխավոր տնօրենը:
Նախարարը «ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությանը մանրամասն ներկայացրեց Ճգնաժամային կենտրոնի աշխատանքը և երկաթուղուն սպառնացող բոլոր տեսակի վտանգների ու ռիսկերի հսկողության ծրագրերը:  
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.