Արխիվ
ՀԿԵ-ում հաստատվեց Կորպորատիվ վարքագծի կոդեքսը
30.11.2011
Հաստատվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների կորպորատիվ վարքագծի կոդեքսը, որը սահմանում է ընկերության պաշտոնատար անձանց և այլ աշխատողների վարքագծի սկզբունքներն ու նորմերը, ընկերությունում հարաբերությունների կանոնները, ինչպես նաև իշխանության մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ՀԿԵ-ի հարաբերությունների դրույթները:
Համաձայն սույն փաստաթղթի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կորպորատիվ արժեքներ են հայտարարված, մասնավորապես, բաց և բարեխիղճ հարաբերություններն իշխանության մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, պարզ և փոխշահավետ համագործակցություն բոլոր գործընկերների հետ, թափանցիկ ֆինանսական գործունեություն, մատուցվող ծառայությունների բարձր որակի ապահովում և այդ որակի մակարդակի բարձրացում:
Կոդեքսն արգելում է Ընկերությունում խտրականության և հովանավորականության ցանկացած դրսեվորում, իսկ աշխատողների ընտրությունն ու նշանակումը կատարվում է հաշվի առնելով նրանց մասնագիտական և անձնական ունակությունները:
Փաստաթղով նաև սահմանված են պաշտոնատար անձանց և աշխատողների միջեվ հարաբերություններին ներկայացվող պահանջները, վեճերի լուծման սկզբունքները, Ընկերության իմիջի և հեղինակության պահպանմանն ուղղված միջոցները:
Կորպորատիվ կոդեքսի դրույթների կատարման հսկողությունն ու վեճերի և անհամաձայնությունների լուծումն իրականացնում է կորպորատիվ էթիկայի հարցերով հանձնաժողովը: Կառույցի կազմում ընդգրկված են անբասիր հեղինակություն և անհրաժեշտ փորձ ունեցող 7 անդամ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.