Արխիվ
Ստորագրվել է հայկական երկաթուղու «ՀԿԵ» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին  պայմանագրում փոփոխություններ կատարելու համաձայնագրի նախագիծը
02.12.2011
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ավագ փոխնախագահ Վալերի Ռեշետնիկովը և  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինն այսօր ստորագրեցին Հայկական երկաթուղու համակարգը «ՀԿԵ» ՓԲԸ փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը:
Փաստաթուղթը ստորագրված է երեկ անցած խորհրդակցության արդյունքներով, որին մասնակցեցին «ՌԵ» ԲԲԸ, «ՀԿԵ» ԲԲԸ, տրանսպորտի եվ կապի նախարարության ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի «ՀԿԵ» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին  պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու ընթացքը՝ հատուկ նշելով ամենաակտուալ փոփոխությունները:
Օրակարգում ընդգկված են եղել մեկ տասնյակից ավելի հարցեր, մասնավորապես, ուղեւորափոխադրումներից ստացված վնասի փոխհատուցման, երկաթուղու փոխադրումների ծառայությունների սակագների սահմանման փոփոխման, կոնցեսիոն ակտիվների դուրս գրման, պայմանագրի գործունեության դադարեցման ժամանակ գույքի վերադարձմանն առնչվող հարցերը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.