Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղին» և ՀՀ ԱԻՆ Համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
06.12.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր Համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:
Համաձայն Հուշագրի՝ կողմերը համագործակցելու են տեխնածին վթարների, տարերային աղետների կանխարգելման, կանխատեսման, վաղ ազդարարման, դրանց հնարավոր հետեվանքների նվազեցման եվ վերացման, բնակչության իրազեկման, արագ արձագանքման, վթարավերականգնողական, որոնողափրկարարական աշխատանքների համատեղ կազմակերպման, ինչպես նաև կադրերի պատրաստման և վերապատրաստման, ուսումնական բազաների ձեվավորման ոլորտներում:
Սույն փաստաթղթի ստորագրումը պայմանավորված է արտակարգ իրավիճակների հետեվանքների օպերատիվ վերացման մակարդակի բարձրացման և Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիների կյանքի և ենթակառուցվածքի համար վտանգների բացառելու անհրաժեշտությամբ: Այն հաշվի է առնում նաև վթարավերականգնողական և որոնողափրկարարարկան աշխատանքների ճիշտ ժամանակին և պատշաճ կատարման հասարակական-քաղաքական կարեվորությունը: Հուշագրում կողմերը հատուկ նշեցին, որ արդյունավետ համագործակցությունը մեծ ավանդ կբերի աղետների կանխարգելման համակարգի արդիականացման գործում:
«Ստորագրված փաստաթուղթը չի հանդիսանում համագործակցության մասին սովորական հուշագիր և այն պետք է դիտարկել որպես մեծ քայլ կանոնների միասնական համակարգի ձեվավորման, արտակարգ իրավիճակների դեպքերում համագործակցության ճանապարհին: Այցելելով վերջերս ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնը, մենք ծանոթացել ենք այնտեղ կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաներին և համակարգերին: Իսկ այժմ՝ սույն հուշագրի համաձայն մենք կարող ենք օգտագործել Կենտրոնի հնարավորությունները մեր աշխատանքի մեջ», - նշեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինը:
Շ.Շայդուլլինը հայտարարեց, որ ՀԿԵ և ԱԻՆ համագործակցելու են քաղաքացիական պաշտպանության, բեռնափոխադրումների, հրդեհային հսկողության, կադրերի պատրաստման, վերապատրաստման և ռեսուրսների համատեղ օգտագործման ոլորտներում:
ՀՀ ԱԻՆ նախարար Ա.Երիցյանն իր հերթին ընդգծեց ՀԿԵ հետ համագործակցության կարեվորությունը, հավելելով, որ կողմերը մեծ անելիքներ ունեն:
Հուշագրի ստորագրությունը հանդիսանում է ՀԿԵ և ԱԻՆ միջեվ նոյեմբերի 25-ին անցած բանակցությունների ընթացքում համագործակցության զարգացման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակություն: Նոյեմբերյան խորհրդակցության ընթացքում կողմերը քննարկեցին երկաթուղային հաղորդակցության անվտանգության ապահովման գործում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.