Արխիվ
ՀԿԵ գծային տնտեսության վարպետները և բրիգադիրները կվերապատրաստվեն Գյումրիի պետական տեխնիկական քոլեջում
12.12.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գծային տնտեսության 20 վարպետ և բրիգադիր կանցնեն կարճատեվ վերապատրաստման դասընթացներ Գյումրիի պետական տեխնիկական քոլեջում: Երեվանի, Վանաձորի, Սեվանի և Գյումրու ուղեմասերի աշխատողների վերապատրաստումը տեվելու է երկու շաբաթ, ինչից հետո ՀԿԵ հատուկ հանձնաժողովը կանցկացնի նրանց ատեստավորումը:
Նշենք, որ երկաթուղայինների վերապատրաստումն անցնում է համաձայն ՀԿԵ և Գյումրիի տեխնիկական քոլեջի միջեվ կնքած պայմանագրի, որի շրջանակներում 2011 թվականի մայիսից վերապատրաստվել է 103 աշխատակից: Նրանց թվում են, մասնավորապես, 12 կայարանապետ, լոկոմոտիվային դեպոների 11 փականագործ, 40 էլեկտրամեխանիկ: Իսկ 2009 թվականին վերապատրաստման դասընթացներ անցել էր ՀԿԵ 91 աշխատող: 
ՀԿԵ ՓԲԸ հատուկ կարեվորություն է տալիս կարդերի ուսուցման և վերապատրաստման, աշխատողների որակավորման բարձրացման հարցերին: Ընկերության աշխատակիցները սովորում են առաջատար հայկական և ռուսական բուհերում: Օրինակ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ուսուցում է անցնում ՀԿԵ 41 աշխատակից, իսկ Ռոստովի հաղորդակցության ուղիների պետական համալսարանում՝ 17 աշխատակից, որոնցից մեկը՝ ասպիրանտուրայում:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.