Արխիվ
ՀԿԵ-ում բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
19.12.2011
Հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, մեկ բեռնատար վագոնի շրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ արագացել է 0,2 օրով կամ 5,3%: Իսկ 11 ամիսների  համար նախատեսվող ցուցանիշի հետ համեմատ փաստացի ցուցանիշը բարելավվեց 28,9%:
Ըստ վիճակագրական տվյալների, մեկ վագոնի միջին շրջանառությունը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմեց 3,8 օր:
Միևնույն ժամանակ, 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշի հետ համեմատ 0,9 ժամով կրճատվել է մեկ բեռնափոխադրումից առաջ վագոնի պարապուրդի ժամանակը՝ կազմելով 37,4 ժամ:  
2011 թ. 11 ամիսների ընթացքում բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 343 լոկ-կմ, ինչը 14,2% գերազանցեց նախատեսվող ցուցանիշը և 20,5%՝ 2010 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.