Արխիվ
ՀԿԵ-ում վերականգնված է Ալավերդի – Հաղպատ վազուղիում գործող երկաթուղային կամուրջը
22.12.2011

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն այսօր ավարտեց Ալավերդի – Հաղպատ վազուղիում գործող կամրջի վերանորոգումը: 36 մետր երկարություն ունեցող այս կամուրջը շահագործում է 1901 թվականից:
Գիշերն ավարտվեցին կամրջի մետաղյա աչքավոր կառույցի փոխման և գծերի վրա տարվող աշխատանքները, որոնք իրականացվում էին «Կամուրջշին» ընկերության հետ համատեղ:
Հիշեցնենք, որ գծային ենթակառուցվածքի և արհեստական կառույցների արդիականացումը հանդիսանում է ՀԿԵ ՓԲԸ 2011 թվականի ներդրումային քաղաքականության առաջնահերթությունը: Ընկերության հավատարմագրային կառավարման գործընթացի սկզբից արդեն վերանորոգված է մոտ 200 կմ գիծ, փոխարինված են մոտ 220 հազ. փայտե կոճղ, ավելի քան 40 գծանց և այլ օբյեկտ:
Մասնավորապես, մինչև 2011 թվականի ավարտը նախատեսված է վերանորոգել 72,7 կմ գիծ, փոխել 44 հազ. փայտե և 9 հազ. երկաթբետոնե կոճղ, վերակառուցել 20 գծանց և 8 կամուրջ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.