Արխիվ
Անցել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի առաջին կորպորատիվ առաջնությունը
28.12.2011
Դեկտեմբերի 27-ին կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի առաջին կորպորատիվ առաջնությունը: Մասնակիցներին ողջունեցին Ընկերության գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանն ու Երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Դավթյանը: Ինչպես հաղորդեց Վ.Դավթյանը, ՀԿԵ ՓԲԸ ընկերության ղեկավարության որոշմամբ նման առաջնությունները կլինեն ամենամյա:
Առաջնությանը հրավիրված էին նաև հայ գիտակները` «Հայ գիտակների ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը և գիտակ Հայք Խալաթյանը: Ասոցիացիայի նախագահը դրական գնահատեց նման առաջնության անցկացումը ՀԿԵ-ում և հայտնեց գիտակ-երկաթուղայինների հետ համագործակցության պատրաստակամությունը:
ՀԿԵ ՓԲԸ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի առաջին կորպորատիվ առաջնությանը մասնակցեցին Ընկերության տարբեր տնօրինություններ, ծառայություններ, ստորաբաժանումներ և ձեռնարկություններ ներկայացնող 10-ից ավել երիտասարդական թիմեր: Իսկ հաղթանակը տոնեց Կառավարման և հաղորդակցությունների ծառայության թիմը:
Առաջնությունը կազմակերպեց Ընկերության Երիտասարդական խորհրդի կողմից՝ ՀԿԵ երիտասարդության ակտիվութունը խրախուելու, երիտասարդների մոտ կորպորատիվ ոգու և արժեքների ձևավորելու, երիտասարդների անձնական և մասնագիտական ներուժը զարգացնելու նպատակով:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.