Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2011 թվականին աճել է 6,7%
20.01.2012
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  բեռնափոխադրումների ծավալը կազմեց 3269,4 հազար տոննա, ինչը 6,7% գերազանցում է 2010 թվականին գրանցված ցուցանիշը: Նշենք, որ 2011 թվականի ՀԿԵ բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 9,6% գերազանցեց հունվար-դեկտեմբեր ամիսների համար նախատեսված ծավալը:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 2011 թվականին կազմել էր 449,8 հազար տոննա, ինչը 32% գերազանցեց 2010 թվականի ցուցանիշը:
Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. ընթացքում փոխադրվել էր 1351,1 հազար տոննա բեռ, ինչը 5,2% պակաս է 2010 թ. ցուցանիշից:
Տեղական հաղորդակցությունում 2011 թվականի ընթացքում փոխադրվել է 1468,5 հազար տոննա բեռ, ինչը գերազանցում է 2010 թ. գրանցված ցուցանիշը 13,3%:
Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.