Արխիվ
ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
20.01.2012
2011 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, մեկ բեռնատար վագոնի շրջանառությունն 2010-ի հետ համեմատ արագացել է 0,2 օրով կամ 5,3%: Իսկ 2011 համար նախատեսվող ցուցանիշի հետ համեմատ փաստացի ցուցանիշը բարելավվեց 31,6%:
Ըստ վիճակագրական տվյալների, մեկ վագոնի միջին շրջանառությունը 2011-ի արդյունքներով կազմեց 3,8 օր:
Միևնույն ժամանակ, 0,4 ժամով կրճատվել է մեկ բեռնափոխադրումից առաջ վագոնի պարապուրդի ժամանակը՝ կազմելով 37,6 ժամ:
2011 թ.-ի ընթացքում բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 345,2 լոկ-կմ, ինչը 15,1% գերազանցեց նախատեսվող ցուցանիշը և 19,9%՝ 2010 թ. ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.