Արխիվ
ՀԿԵ ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավաները 2011 թ. աճել են 7,1%
20.01.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները 2011 թվականի արդյունքներով աճել են 7,1%: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ սույն թվականի արդյունքներով Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 57,5 հազ. ուղևոր՝ 2010 թվականին տեղափոխված 53,7 հազ.ուղևորի դիմաց:
Միայն 2011 թվականի դեկտեմբերին միջազգային ուղևորափոխադրումների ծավալներն աճել են 45%-ով: Նշված ժամանակահատվածում գործող Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղևոր են դարձել 2,9 հազ. մարդ՝ 2010 թվականին տեղափոխած 2 հազ.ուղևորի դիմաց:
Ընդհանուր առմամբ, 2011 թվականին ՀԿԵ ՓԲԸ ծառայություններից օգտվել է 586,5 հազ. ուղևոր:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.