Արխիվ
ՀԿԵ ՓԲԸ տնօրենի պաշտոնակատարը հանդիպեց «Երևան» ԳԿՄ անձնակազմի հետ
25.01.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովը այսօր հանդիպեց «Երևան» գծային-կայարանային միավորման անձնակազմի հետ: Նման հանդիպումները ՀԿԵ-ում անցնում են պարբերաբար՝ ներկորպորատիվ հարաբերությունների ամրապնդման նպատակով: Հաշվի առնելով, որ 2012 թվականն Ընկերությունում հայտարարված է Անձնակազմի հետ աշխատանքի տարի, ՀԿԵ-ի ղեկավարությունը նման հանդիպումներին հատուկ ուշադրություն է դարձնելու:
«Անձնակազմի հետ հանդիպումների ընթացքում մենք գնահատելու ենք ՀԿԵ ՓԲԸ աշխատանքի արդյունքները, ինչպես նաև ներկայացնելու ենք ղեկավարության կողմից ընդունված որոշումների մասին մանրամասները: Մեր այսօրվա հանդիպումի նպատակն է՝ երկաթուղիում տարվող աշխատանքների քննարկումը, հետագա աշխատանքների ուղղությունների որոշումը, շահագործման և ֆինանսական ու նյութական ռեսուրսների հետ կապված հարցերի քննարկումը: Մեր հիմնական նպատակն է՝ տարվա սկզբից իրականացնել մեր առջև դրված խնդիրները», - ասաց Մ.Խակովը:     
ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար հայտարարեց, որ Ընկերության հիմնական խնդիրը 2012 թվականին լինելու է շահույթով աշխատելը: Մ.Խակովն ընդգծեց, որ «Երևան» ԳԿՄ ՀԿԵ-ի հիմնարար գծային-կայարանային միավորումն է, որտեղ ընդգրկված են մի շարք կայարաններ՝ այդ թվում վերջերս լուծարված «Աբովան» ԳԿՄ-ի կազմից:
ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարը հատուկ կարևորեց աշխատանքային ռեսուրսների օգտագործումը, հիշեցնելով, որ անցյալ տարվա դեկտեմբերից ՀԿԵ-ում գործում է Կորպորատիվ վարքագծի կանոնագիրքը և Կորպորատիվ էթիկայի հարցերով հանձնաժողովը:
Նշելով փոխադրումների ծավալների աճի միտումը՝ Մ.Խակովը հայտարարեց, որ ներկա ժամանակ վերանայվում է հաճախորդների հետ կոնտակտների և  «Երևան» կայարանի աշխատանքի տեխնոլոգիան, իսկ կայարանն անցնելու է շուրջօրյա աշխատանքային ռեժիմին: Խոսելով Ընկերության ծախսերի օպտիմալացման հարցի շուրջ, ՀԿԵ գլխավոր տնօրենի պաշտոնակատարն ընդգծեց, որ խոսքը գնում է միայն ներքին օպտիմալացման, այլ ոչ թե ՀԿԵ-ի աշխատողների թվի կրճատման մասին: Ինչպես նշեց Մ.Խակովը, 2012 թվականին Ընկերության անձնակազմի միջին աշխատավարձը 143 հազ. դրամից կավելանա մինչև 170 հազ. դրամ:
Ինչպես ընդգծեց ՀԿԵ գլխավոր տնօրենի պաշտոնակատարը, ներկա ժամանակ ընթանում են Ընկերության աշխատանքի օպտիմալացումը, աշխատանքի նոր ծավալների ներգրավվումը, հաստատված է օժանդակ գործունեության վերաբերվող բավականին ծավալուն ծրագիրը, քննարկվում է Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթուղային գծի կառուցման հարցը, ինչը բերելու է նոր աշխատատեղերի բացմանը: Բացի այդ դիտարկվում է Կարմիր Բլուր կայարանի արդիականացման հնարավորությունը, որը մեծ հեռանկարներ ունի կոնտեյներային փոխադրումների սպասարկման տեսանկյունից:
Այսօր կոլեկտիվների հետ ՀԿԵ ղեկավարության նման հանդիպումներն անցել էին «Վանաձոր» և «Սևան» գծային-կայարանային միավորումներում, իսկ հունվարի 27-ին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը հանդիպելու է «Գյումրի» ԳԿՄ աշխատողների հետ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.