Արխիվ
Երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտի զարգացման գերակայությունը 2012 թվականին կլինի շարժակազմի թարմացումը և արագությունների ավելացումը
01.02.2012
«ՀԿԵ» ՓԲԸ 2012 թվականի համար նախանշված աշխատանքների առաջնահերթություններից ամենագլխավորը լինելու է էլեկտրագնացքների արդիականացումը, հայտնեց Ընկերության Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը: «Գաղտնիք չէ, որ շահագործվող վագոնների մեծ մասը կազմում են 1950-1980 թթ. արտադրության վագոնները: Այդ պատճառով էլ 2012-2020 թթ. ՀԿԵ ՓԲԸ Ուղևորափոխադրումների հայեցակարգը նախատեսում է շարժակազմի թարմացումը», - հավելեց նա:
Ինչպես նշեց տնօրինության պետը, 2012 թվականին նախատեսվում է ավելացնել Երևան-Արմավիր, Երևան-Արտաշատ և Երևան-Գյումրի ուղղություններում գործող գնացքերի արագությունները մինչև 100 կմ/ժամ: Դա թույլ կտա էապես բարձրացնել երկաթուղային ուղևորափոխադրումների մրցունակությունն ավտոմաբիլայինների նկատմամբ:
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ ՀԿԵ-ն նախատեսում է տրանսպորտային հանգույցներ ստեղծել Երևանի, Արմավիրի, Արտաշատի, Գյումրիի կայարաններում, ինչը երկաթուղի կներգրավվի նոր ուղևորների հոսքը: Գ.Մովսեսյանի ունեցած տվյալների համաձայն, 2011 թվականին ավտոտրանսպորտով Երևանից Գյումրի տեղափոխված ուղևորների քանակը կրճատվել էր 26%, այն դեպքում, երբ երկաթուղային ուղևորափոխադրումների ծավալն աճեց 34%-ով: «Եթե 2010 թվականին երկաթուղային և ավտոմաբիլային ուղևորափոխադրումների հարաբերակցությունն այս ուղղությունում կազմում էր 1:1, ապա 2011-ին այս ցուցանիշը կազմում էր արդեն 1,6:1: Մեր կանխատեսումներով, Երևան-Գյումրի ուղղությունում գործող գնացքների արագության ավելացումը, ուղևորների համար հարմարավետ պայմանների ստեղծումն երկաթուղի կներգրավվի ամսեկան մոտ 5-6 հազ. նոր ուղևոր», - ընդգծեց Գ.Մովսեսյանը:
Իսկ Արմավիր-Երևան և Երևան-Արտաշատ ուղղությունների արդիրականացումը, Տնօրինության պետի խոսքերով, ամսեկան թույլ կտա մոտ 2 հազ. նոր ուղևոր երկաթուղի ներգրավվել:
Միջազգային երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտի արդիականացման հարցի վերաբերյալ Գ.Մովսեսյանը հայտնեց, որ արդեն այս տարի ՀԿԵ միջազգային գնացքների կազմում նախատեսվում է գործարկել ուղեբեռի վագոնները, վագոն-ռեստորանները և վագոն-բուֆետները, ինչպես նաև զարգացնել տաք սնունդի մատուցման ծառայությունները:

Երևանի, Գյումրիի և Վանաձորի կայարաններում 2012 թվականին անլար Wi-Fi ինտերնետ կապ է գործարկվելու

            Եևանի, Գյումրիի և Վանաձորի եկաթուղային կայարանները 2012 թվականին կապահովվեն անլար Wi-Fi ինտերնետային կապով, հայտնեց Ընկերության Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը:
«2012 թվականին մենք կենտրոնանալու ենք կայարանային համալիրի արդյունավետ շահագործման հարցի վրա՝ աշխատելով պետական և մասնավոր հատվածների համագործակցության և գովազդային գործունեության զարգացման ուղղություններով», - ասաց Տնօրինության պետը:
Ինչպես նշեց Գ.Մովսեսյանը, «Երևան» կայարանի ձախ հատվածը նախատեսվում է տրամադրել վարձակալությանը՝ բանկային գործունեությունը ծավալելու նպատակով, իսկ աջ հատվածը կտրամադրվի իմիջ կենտրոնի բացման համար: Աջ հատվածում նաև նախատեսվում է անցկացնել տարբեր գեղեցկության և իմիջմեյքերների մրցույթներ: Բացի այդ նախատեսվում է վարաձակալությանը հանձնել նաև կայարանի ստորգետնյա անցումը՝ այստեղ բացվելու է նոր առևտրի կենտրոնը: 
Իսկ Գյումրիի և Վանաձորի կայարաններում, Տնօրինության պետի խոսքերով,  նախատեսվում է բացել երիտասարդական կենտրոններ, ինչպես հաև հարսանյաց սրահներ: Վանաձորի կայարանում նախատեսվում է նաև տուրիստական և հյուրանոցային համալիրների զարգացումը:
«Նշված երեք կայարանները կապահովվեն անլար Wi-Fi ինտերնետային կապով, կայարանների տարածքում կբացվեն առևտրի և սնունդի օբյեկտները, կազմակերպվելու են տաքսի և ավտովարձույթի ծառայությունների մատուցումը», - սասց Գ.Մովսեսյանը:

2012 թվականին ՀԿԵ-ն պատրաստվում է դեպի Ռուսաստան, Ուկրաինա և Թուրքիա տրանզիտային ուղևորափոխադրումներ կազմակերպել

ՀԿԵ ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը պատմեց 2012 թվականին ոլորտի զարգացման հեռանկարների մասին:
«2012 թվականին մենք նախատեսում ենք սկսել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և «Վրացական երկաթուղի» ընկերության գնացքների տոմսերի վաճառքը: 2011 թվականին մենք արդեն սկսեցինք մեր հաճախորդներին մատուցել դեպի ռուսական և ուկրաինական սևծովյան առողջարաններ տրանզիտային ուղևորության կազմակերպման ծառայությունը: Անցյալ տարի այս ծառայությունից 30 ուղևոր էր օգտվել, ինչը բավականին լավ ցուցանիշ է պիլոտային նախագծի համար», - նշում է Տնօրինության ղեկավարը:
Այս տարի, ինչպես հայտնեց Գ.Մովսեսյանը, ՀԿԵ-ն պատրաստվում է զարգացնել տրանզիտային ուղևորների համար նախատեսված ծառայությունների ցանկը և սկսել ուղևորափոխադրումները Երևան-Բաթումի-Սոչի-Ռուսաստանի այլ քաղաքներ, Երևան-Բաթումի-Սոչի-Ղրիմ, Երևան-Բաթումի-Իլիչևսկ-Ուկրաինայի այլ քաղաքներ և Երևան-Բաթումի-Թուրքիայի քաղաքներ ուղղություններով:
Սակայն, ինչպես ասաց Տնօրինության պետը, ՀԿԵ-ն չի պատրաստվում սահմանափակվել միայն վերը նշված միջոցարումների ցանկով և տուրիստական ընկերությունների հետ համատեղ նախատեսում է սեփական զբոսաշրջիկային տուրեր կազմակերպել:
Մասնավորապես, 2011 թվականին երկաթուղու մասնագետները՝ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ համատեղ  այցելեցին Հայաստանի մի քանի տեսարժան վայրեր և քննարկեցին երկաթուղային տուրերի կազմակերպման հարցը:
«Մենք քննարկում ենք նաև նման միջազգային տուրերի կազմակերպելու հարցը: Օրինակ, 2011 թվականից ՀԿԵ-ն վրացական ընկերությունների հետ առաջարկում է համատեղ տուրեր Վրաստանի տեսարժան վայրերով»,- հիշեցնում է Մովսեսյանը:

Արագընթաց գնացքները Հայաստանում կարող են գործարկվել 2020 թվականին

ՀԿԵ ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը կիսվեց Հայաստանում երկաթուղային հաղորդակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ իր տեսլականով: Ինչպես հայտնեց նա, ՀԿԵ-ում մշակված է Ուղևորափոխադրումների զարգացման հայեցակարգը 2012-2020 թթ. համար: Համաձայն սույն հայեցակարգին, մինչև 2015 թվականը նախատեսվում է մինչև 140 կմ/ժամ բարձրացնել Երևան-Արմավիր և Երևան-Արտաշատ ուղղություններով գործող էլեկտրագնացքների արագությունը, մինչև 2 ժամ կրճատել Երևանից Գյումրի ուղևորության ժամանակը:
«Արդեն 2012 թվականին նախատեսվում է սկսել Շորժա-Վարդենիս հատվածում գտնվող 10 կառույցների վերականգնումը: 2015 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել երևանյան Ալմաստ կառամատույցից Վարդենիս տանող ուղղությունը: 80 կմ/ժամ նախատեսվող արագության պարագայում Ալմաստից Վարդենիս ուղևորության ժամանակը կկազմի 2 ժամ 15 րոպե, իսկ ամսեկան ուղևորափոխադրումների ծավալները կկազմեն 2.5 հազ. ուղևոր: Ծրագրավորվում է Երևան կայարանից դեպի Զվարթնոց օդանավակայան տանող մինի-աերոէքսպրեսների համար նախատեսվող երկաթուղային գծի կառուցումը: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ ՀԿԵ ՓԲԸ-ն արդեն հայտ է ներկայացրել նշված ուղղության նախագծման համար», - նշեց Գ.Մովսեսյանը:
Իսկ 2020 թվականին, ինչպես հայտնեց Տնօրինության ղեկավարը,  ներհանրապետական հաղորդակցությունում նախատեսվում է բարձր արագությամբ փոխադրումների զարգացումը, ժամանակակից երկաթուղային համակարի ստեղծումը առաջատար տեխնոլոգիաների հիմքի վրա, ինչը թույլ կտա ապահովել բարձ շարժունակությունն ու անվտանգությունը: Մինչև 2020 թվականը Երևան-Արմավիր, Երևան-Արտաշատ, Երևան-Գյումրի հատվածներում նախատեսվում է շահագործման հանձնել «Սիմենս» գնացքը: Երևան-Արմավիր, Երևան-Արտաշատ և Գյումրի-Արտենի հատվածներում գործող գնացքների արագությունը նախատեսվում է հասցնել 160 կմ/ժամի, իսկ Արաքս-Արտենի հատվածում՝ մինչև 100 կմ/ժամ: Միևնույն ժամանակ, Արմավիր և Արտաշատ ուղևորության ժամանակը կկրճատվի մինչև 17 րոպե, իսկ Երևանից Գյումրի՝ մինչև 1 ժամ 12 րոպե:
Ինչպես նշեց Գ.Մովսեսյանը, հաշվի առնելով Դիլիջանում բանկային կենտրոնի ստեղծման կառավարական ծրագիրը՝ մինչև 2020 թվականը նախատեսվում է լայնացնել Վանաձոր-Ֆիոլետովո հատվածում կատարվող ներհանրապետական փոխադրումների ցանցը: Մենք պատրաստվում ենք նաև շահագործմանը հանձնել նոր Ալմաստ-Վանաձոր երկաթուղային գիծը, որը թույլ կտա Երևանից Վանաձոր հասնել 1.5 ժամում:
«Հիշեցնեմ, որ նույն ուղևորության ժամանակը գործող ավտոճանապարհով կազմում է 2 ժամ: Մեր կանխատեսումներով, նոր հատվածում գործող գնացքներն ամսեկան կսպասարկեն 8-10 հազ. ուղևոր: Երկաթուղին պատրաստվում է նաև լայնացնել դեպի Ծաղկաձոր տանող ցանցը՝ այստեղ մեծ հաջողությամբ կարող են գործել ռելսային ավտոբուսները», - հայտարարեց Գ.Մովսեսյանը:

2015 թվականին ՀԿԵ ՓԲԸ պատրաստվում է գործարկել Երևան-Մոսկվա-Երևան արագընթաց գնացքը

ՀԿԵ ՓԲԸ արդեն 2015 թվականին նախատեսում է լայնացնել երկաթուղային ուղևորափոխադրումների ցանցը և դուրս գալ Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների երկաթուղիներ: Այդ մասին հայտնեց ՀԿԵ ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը:
«Օրինակ, մենք նախատեսում ենք գործարկել Երևան-Մոսկվա-Երևան գնացքը, որի ուղևորության ժամանակը կազմելու է 45 ժամ: Մինչև 2015 թվականը մենք նախատեսում ենք թարմացնել ՀԿԵ վագոնային պարկը և հասցնել այն 150 վագոնի: Օրինակ, միայն 10 վագոնից կազմված և շաբաթական երկու անգամ մեկնող Երևան-Մոսկվա-Երևան գնացքի համար անհրաժեշտ են լինելու 40 վագոն», - նշեց Գ.Մովսեսյանը:
Ինչպես հայտնեց Տնօրինության պետը, բացի այդ երկաթուղին նախատեսում ենք նաև կազմակերպել տուրիստական գնացքներ, էլեկտրոնային տոմսերի համակարգ ներդնել, ինչպես նաև գործարկել նման տոմսերի տպելու համար տրանզակցիոն տերմինալը և ինքնասպասարկման կերպով տոմսերի վաճառքի տրանզակցիոն տերմինալը:
«Իսկ արդեն 2020 թվականին մենք նախատեսում ենք դուրս գալ միջազգային մակարդակ և ինտեգրվել Արևմուտք-Արևելք տրանսպորտային-լոգիստիկ համակարգ: Այստեղ չի բացառվում Հայաստան-Թուրքիա-Բոսֆորի ստորջրյա թունել-Եվրոպա մարշրուտով երկաթուղային ուղևորափոխադրումների իրականացումը», - հայտնեց նա:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.