Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակում է բեռնափողադրումների սակագների  աճի զսպումը
23.04.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, ճկուն ռազմավարության իրականացման և գնաճային ռիսկերի զսպման համար, որոշում է ընդունել 2011 թվականի առաջին եռամսյակի մակարդակի վրա թողնել միջազգային հաղորդակցության փոխադրման վճարի հաշվարկի շտկող գործակիցները ընթացիկ տարվա ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը։
«Ընկերությունը շարունակում է զսպել սակագների աճը բեռնափոխադրումների ինքնարժեքի ավելացման ֆոնի ներքո Հայաստանի նախագահի կողմից անցկացվող և երկրում գնաճի զսպմանն ուղղված տնտեսական կուրսը պահելու նպատակով։ Այդ աճն ինդիկացնող գործոնների թվում բավական է նշել վառելիքի և նյութական ռեսուրսների գների աճը միջինը 17 տոկոսով։ Սակայն ՀԿԵ-ն համազգային տրանսպորտային ընկերություն է, որի համար ավելի կարևոր է երկրի տնտեսության աջակցությունն  ընդհանուր առմամբ»,- ասաց ՀԿԵ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը, մեկնաբանելով ընկերության որոշումը։
Ընկերությունը որոշում է նաև ընդունել, որ 2011 թվականի ապրիլի 1-ից միջազգային հաղորդակցման փոխադրման վճարի հաշվարկի ժամանակ կօգտագործվի ԱՄՆ դոլլարի միջին փոխարժեքը դրամով, որը ձևավորվել է արտարժույթի միջազգային շուկայում բեռի փոխադրման ներկայացման օրը։
Նշենք, որ սակագների ձևավորման հիմք են հանդիսանում ԱՊՀ երկրների Տարիֆային համաձայնագրի դրույթները, ՀՀ-ում տնտեսական վիճակի մասին տվյալները և ապագայի կանխատասումները, ներկա հոսքերի կառուցվածքը, Հայաստանի արդյունաբերության զարգացման նախագծերը,  «ՀԿԵ» ՓԲԸ Տնօրենների խորհուրդի կողմից հաստստված բյուջետային ցուցանիշները:
«ՀԿԵ» ՓԲԸ-ի սակագնային քաղաքականությունը ուղղվաց է արտահանման աջակցությանը, փոխադրումների ազգային շուկայի զարգացմանը և ձեռնարկության նկատմամբ հավասարակշռված մոտեցում:  
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.