Արխիվ
ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը բարձր գնահատեց ՀԿԵ գործունեությունը մրցակցության կոշտ պայմաններում
07.02.2012
Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը և նրա հայ գործընկեր՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը այսօր այցելեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը: Ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը նախարարներին ներկայացրեց Հայաստանի երկաթուղու աշխատանքը, 2011 թվականին կատարված ծրագրերը և նախագծերը 2012 թվականի համար:  
Ի.Լևիտինն ու Մ.Վարդանյանն այցելեցին ՀԿԵ Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը, որտեղ նրանց ներկայացվեցին «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվող ծառայությունների ամբողջ սկեկտրը, հաճախորդների հետ աշխատանքները, մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացումը, սակագների հաշվարկի մեխանիզմները: Ի.Լևիտինին հատուկ հետաքրքրեց մրցունակության մակարդակը բեռնափոխադրումների հայկական շուկայում: Նախարարը բարձր գնահատական տվեց ՀԿԵ գործունեությանը մրցակցության կոշտ պայմաններում:
Նախարարներն այցելեցին ՀԿԵ Գիտատեխնիկական ինֆորմացիայի կենտրոնը, որտեղ ծանոթացել են երկաթուղու մասնագիտացված գրադարանի ֆոնդերի, ինչպես նաև երկաթուղայինների ուսուցանման համար Կենտրոնի հնարավորությունների հետ: ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Շ.Շայդուլլինը հյուրերին ներկայացրեց Ընկերության կորպորատիվ պարբերականը՝ «Հայաստանի երկաթուղային» թերթը:
ՀԿԵ ՓԲԸ կատարած այցի շրջանակներում Ի.Լևիտինն ու Ընկերության գլխավոր տնօրեն Շ.Շայդուլլինը քննարկեցին երիտասարդ մասնագետների աշխատանքի ներգրավվման, երիտասարդ երկաթուղայինների կարիերային աճի և զարգացմանն ուղղված երիտասարդական քաղաքականության իրականացման հարցերը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.