Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸշնորհավորական նամակը Համագործակից երկրների Երկաթուղային տրանսպորտի 20-ամյակի կապակցությամբ
08.02.2012

Հարգելի գործընկերներ

Արդեն 20 տարի է, ինչ ԱՊՀ երկրների երկաթուղային մարմինները գլխավորում է Համագործակից երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը: Այս կառույցը, որը ստեղծվել էր 1992 թվականի փետրվարի 14-ին Մինսկում, արդեն դարձել է հետխորհրդային երկրները միավորող կարևորագույն միջպետական մարմիններից մեկը: Նախկին ԽՍՍՀՄ երկրները` չնայած անկախության հռչակմանը, շարունակում էին կապված լինել ընդհանուր երկաթուղային ենթակառուցվածքով:
Խորհուրդը, որը կոչված էր համակարգել երկաթուղային տրանսպորտի աշխատանքը միջպետական մակարդակում և սահմանել նրա գործունեության հիմնական սկզբունքները, արդեն վաղուց դուրս է եկել ԱՊՀ սահմաններից` իր շարքերն ընդունելով նոր անդամներին, որոնք չեն հանդիսանում Համագործակից երկրներ:
Իր գործունեության ընթացում Խորհուրդն ընդունեց բազմաթիվ համաձայնագրեր, որոշումներ, կանոններ և հրահանգներ, որոնք սահմանում են շարժակազմի համատեղ շահագործումը, տեխնիկական միջոցների պահպանումը և այլ հարցերը: Խորհրդի գործունեության շնորհիվ հնարավոր է եղել պահպանել ԱՊՀ երկրների երկաթուղային ճանապարհների ցանցի տեխնոլոգիական միասնությունը, ապահովել ենթակառուցվածքի և սակագնային քաղաքականության համաձայնեցված զարգացումը:
Դա միայն փաստերի արձանագրություն չէ: Խորհրդի աշխատանքը` դա զգալի ավանդ է Համագործակից երկրների երկաթուղային հաղորդակցության զարգացման, ինտեգրացիոն գործընթացների լայնացման և համատեղ ծրագրերի համակարգման գործում:
Գաղտնիք չէ, որ մեր երկրների երկաթուղային համակարգերի ինտեգրումն առաջնահերթ նշանակություն ունի տարածաշրջանի զարգացման համար: Հայաստանը, որը ակտիվ ներգրավված է ԱՊՀ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացներում, Համագործակից երկրների միջև հարաբերությունները` այդ թվում նաև երկաթուղային ոլորտում, խորացնելու կոմնկակիցն է հանդիսանում:
Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման հետ զուգահեռ՝ մեր երկիրը զգալու է ԱՊՀ և Խորհրդի անդամ հանդիսացող բարեկամ երկրների հետ համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Խորհրդի գործունեության կարևորությունը Հայաստանի համար ընդգծում է նաև կառույցի 55-րդ նիստի անցկացումն Երևանում 2011 թվականի հոկտեմբերին: Վստահ ենք, որ այս միջոցառումը եղել էր ոչ թե Խորհրդի հասարակ նիստ, այլ նաև դարձել էր հարթակ կոնստրուկտիվ քննարկումների, համագործակցության լայնացման համար:

Հարգելի գործընկերներ

Մեր երկաթուղիների միջև ընթացող ինտեգրացիոն գործընթացները շարունակում են զարգանալ, ինչին նպաստում են Ձեր պրոֆեսիոնալիզմը, մեր ընդհանուր պատմությունն ու երկաթուղայինների բարի ավանդույթները: Հուսով ենք, որ ապագայում մեր համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր փուլ:
Սրտանց շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին և մաղթում նրանց առողջություն, հաջողություն և բարեկեցություն: Շնորհակալ ենք Ձեզ ՀԿԵ-ի հետ համագործակցության լայնացնելու պատրաստակամության և Համագործակից երկրների երկաթուղիների զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Համագործակից երկրների Երկաթուղային տրանսպորտի 20-ամյակի կապակցությամբ կառույցին ցանկանում ենք մաղթել արդյունավետ զարգացում, սահմանների ընդլայնում և նորանոր հաջողություններ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.