Արխիվ
Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի, որպես Հայկական երկաթուղու կոնցեսիոների կարգավիճակը
10.02.2012
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես ճանաչեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը որպես Հայկական երկաթուղու կոնցեսիոներ: Այս օրերին ուժի մեջ է մտնում Հայաստանի կառավարության որոշումը, համաձայն որի հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու մասին համաձայնությունները /պայմանագրերը/ հարկման նպատակով որակվում են որպես կոնցեսիոն պայմանագրեր: Այսպիսով, ՀՀ կառավարությունը սահմանում է ենթակառուցվածքի հանձնման մասին պայմանագրերի որպես կոնցեսիոն որակելու հստակ չափանիշներ և ընթացակարգեր:
Հանրային ծառայությունների մատուցման համար նախատեսված ենթակառուցվածքների շարքին դասվում են, մասնավորապես, երկաթուղային համակարգը, ավտոկայանները, օդանավակայանները, էներգամատակարարման և ջրամատակարարման համակարգերը:
Այսպիսով, կառավարությունը պաշտոնապես հաստատեց ՀԿԵ ՓԲԸ-ի որպես Հայկական երկաթուղու կոնցեսիոների /կառավարչի/ կարգավիճակը և Ընկերությունն օգտվելու է ԱԱՀ ու եկամտահարկի գծով արտոնություններից:
Հիշեցնենք, որ ՀԿԵ-ն բազմաթիվ անգամ հայտարարել էր «կոնցեսիոն գործունեություն» և «կոնցեսիոն պայմանագիր» հասկացությունների օրենսդրական կարգավորման անհրաժեշտության մասին: Ընկերությունն արդեն ներկայացրել է կառավարությանը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոություններ կատարելու մասին իր առաջարկությունները: ՀԿԵ-ն առաջարկում է օրենսգրքում ներառել նոր գլուխ, որը կկարգավորի կոնցեսիոն պայմանագրերը և կոնցեսիոն գործունեությունը:
Հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ գործում են մի շարք ընկերություններ, որոնք իրականացնում են տարբեր ոլորտների ենթակառուցվածքի կոնցեսիոն կառավարումը՝ կառավարության նման որոշումը կարելի է գնահատել որպես կառավարչի գործունեության համար լրացուցիչ խթան ու ևս մեկ քայլ դեպի կոնցեսիոն գործունեության լիարժեք օրենսդրական կարգավորում:
Բացի այդ, այս որոշումը թույլ կտա ուժեղացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, ինչին ՀԿԵ ՓԲԸ-ն տալիս է հատուկ կարևորություն: Լինելով համազգային տրանսպորտային ընկերություն՝ ՀԿԵ-ն ողջունում է կառավարության նման քայլերը, որոնք ուղղված են նաև Ընկերության գործունեության երաշխիքների ուժեղացմանը: Դա հատուկ ակտուալ է հաշվի առնելով այն փաստը, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի համակարգաստեղծ, սոցիալական ուղղվածություն ունեցող ձեռնարկություններից մեկը և երկրի երրորդ խոշորագույն գործատու:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.