Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ն բարձրացրեց լոկոմոտիվային բրիգադների դրույքաչափերը
28.03.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեղափոխման գործընթացում լոկոմոտիվային բրիգադների դերի և որակի բարձրացման կապակցությամբ որոշում է ընդունել 30 տոկոսով բարձրացնել լոկոմոտիվային բրիգադների դրույքաչափերը: Միաժամանակ առանց օգնականների աշխատող մեքենավարների /միանձնյա/ ժամային դրույքը բարձրացվել է 50 տոկոսով:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինի հրամանի համաձայն՝ շարժակազմում լոկոմոտիվների և էլեկտրագնացքների վերանորոգման բարդության և պիտանելիության բարձրացման կապակցությամբ նոր գործակիցներ են սահմանվե լհամապատասխան աշխատակիցների ժամային դրույքների համար: Այսպես, բարդության սահմանված գործակցի չափը կազմում է 1,6՝ ժամային դրույքի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Հայկականերկաթուղին «ՀԿԵ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնելու պահից բնագավառի աշխատակիցների աշխատավարձը կանոնավոր կերպով բարձրացվել է: Այժմայս աճըկազմում է միջինը 70 տոկոս:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.