Արխիվ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը շնորհակալություն հայտնեց «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարին՝ կատարած աշխատանքի համար
10.02.2012
Հայաստանում իր գործունեությունն ավարտող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը հանդիպեց այսօր  Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Շ.Շայդուլլինը շհորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին իր օգնության և հոգևոր աջակցության համար:
«Ես միշտ զգացել էի Ձեր և Սուրբ Հայ Առառաքելական Եկեղեցու աջակցությունը: Դուք էիք այն առաջին հայը, ում հետ ես հանդիպեցի՝ ժամանելով Հայաստան: Ստանալով Ձեր օրհնությունն այժմ ես մեկնում եմ երկրից», - նշեց Շ.Շայդուլլինը:
Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց ՀԿԵ գլխավոր տնօրենին՝ կատարած աշխատանքի և հայկական եկեղեցիների վերականգնման գործում ցուցադրած աջակցության համար:      
«Հուսով եմ, որ հայ ժողովրդին միշտ Ձեր նման մարդիկ կծառայեն», - ասաց Կաթողիկոսը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.