Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ի Երևան-Թբիլիսի միջազգային գնացքը փետրվարի 14-ին կմեկնի ըստ չվացուցակի
13.02.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի միջազգային գնացքը փետրվարի 14-ին «Երևան» կայարանից մեկնելու է ըստ չվացուցակի՝ ժամը 22:35-ին: Հիշեցնենք, որ ուժեղ ձյան և Ջաջուռ-Մայիսյան երկաթուղային հատվածի փակ լինելու պատճառով, փետրվարի 10-13-ին դադարեցված էր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի երթևեկությունը:
Ներկա պահին Ջաջուռ-Մայիսյան հատվածը մաքրված է ձյունից և արդեն բաց է գնացքների անվտանգ երթևեկության համար:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է նաև, որ այն ուղևորները, ովքեր ձեռք էին բերել տոմսեր հետաձգված գնացքների համար և չեն հանձնել այն տոմսարկղեր, կարող են օգտվել այդ տոմսերից այժմ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.