Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը մասնակցեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կոլեգիայի նիստին
13.02.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը մասնակցեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի ունեցած կոլեգիայի նիստին, որի օրակարգում ընդգրկված է եղել 2 հարց. “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության 2012թ.-ի ներդրումային հասցեկան ծրագիրը եւ ընկերության կողմից այս տարի իրականացվելիք ուղեւորափոխադրումների նվազագույն ծավալներն ու ուղղությունները:
Նիստի ընթացքում գլխավոր տնօրենը մանրամասն ներկայացրեց այս տարի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից իրականացվելիք ներդրումների ուղղությունները. մասնավորապես երկաթուղու համակարգում նախատեսվում է ներդնել մոտ 13 մլրդ. դրամ, որի մեծ մասն ուղղվելու է ենթակառուցվածքի վերանորոգմանը եւ արդիականացմանը:
Շ.Շայդուլլինը տեղեկացրեց, որ ՀԿԵ ՓԲԸ-ի կողմից այս տարի կիրականացվի նաեւ 8 ուղղություններով  ներկահանրապետական եւ երկու ուղղությամբ`  դեպի Թբիլիսի եւ Բաթումի ուղեւորափոխադրումներ:
Նախարար Մ.Վարդանյանը նշել է, որ տարեց տարի զգալի դրական տեղաշարժ է նկատվում երկաթուղու ոլորտում, այդ թվում` անցած տարի առաջին անգամ հաստատվել է հասցեկան ներդրումային ծրագիրը, որով հստակեցվել է ֆինանսավորման կառուցվածքը, եւ ներդրումները հիմնականում ամբողջությամբ ուղղվել են ենթակառուցվածքների վերանորոգմանը եւ արդիականացմանը: Նախարարը կարեւոր ձեռքբերում է համարել նաեւ այն, որ հիմնականում ներքին ռեսուրսների խնայողության հաշվին սակագների փոփոխություն չի կատարվել:
Կոլեգիան հաստատել է նիստի օրակարգում ընդգրկված երկու հարցերը:  
Նախարար Մ.Վարդանյանը շնորհակալություն  է հայտնել “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլլինին համատեղ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նիստից հետո Շ.Շայդուլլինը եւ “ՀԱՍԱ” ընկերության տնօրեն Վահե Խաչատրյանը ստորագրել են  Վարդենիսից-Երեւանի ՋԷԿ երկաթուղով ածուխի տեղափոխման վերաբերյալ պայմանագիր:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.