Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ում սահմանվել գնացքների շարժման անվտանգության ապահովման հիմնական միջոցները 2011 թվականի համար
29.03.2011
Գնացքների շարժման անվտանգությունը «ՀԿԵ» ՓԲԸ-ի ռազմավարական խնդիրներից մեկն է: 2010 թվականի ընթացքում կազմակերպչական-տեխնիկական միջոցառումների իրագործումը, որոնք, նախևառաջ, ուղղված են «նեղ տեղերի» վերացմանը, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերի ներդրմանը, թույլ է տվել էապես նվազեցնել խախտումների թիվը։
Այսպես, 2010 թվականին շարժման անվտանգության թերությունների և խախտումների ընդհանուր թիվը 2009 թվականի համեմատ նվազել է 37,3 տոկոսով (317 / 199)։ 2010 թվականի ընթացքում եղել է շարժման անվտանգության խախտման հետ կապված 199 դեպք, տեխնիկական միջոցների խափանման 478 դեպք, 7 ճանապարհատրանսպորտային պատահար։
Գնացքների ընթացքի անվտանգության ապահովումը գործընթաց է, որը մշտական կատարելագործման կարիք ունի այնպիսի ուղղություններով, ինչպիսին են նորմատիվ-մեթոդաբանական ապահովումը, ենթակառուցվածքի համալիր դիագնոստիկայի և շարժական կազմի զարգացումը, «մարդկային գործոնի» ազդեցությունը նվազեցնող կառավարման ավտոմատացված համակարգերի և այլ տեխնիկական միջոցների ներդրումը, տեխնիկական ուսուցման և կադրերի պատրաստման արդյունավետության բարձրացումը, աշխատակիցների մոտիվացման համակարգի կատարելագործումը ։
Նկատի առնելով վերոնշյալը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը հրաման է ստորագրել, որն ուղղված է գնացքների շարժման անվտանգության ապահովման համակարգային միջոցների կատարելագործմանը՝ փոխադրման ընթացքում վարելիության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։ Վերջինը նախատեսում է ճանապարհի տնտեսություններով շարժման անվտանգության համակարգային միջոցների, նորմատիվ փաստաթղթերի և կազմակերպչական-տեխնիկական միջոցառումների անթերի կատարում 2011 թվականին, ինչպես նաև աշխատակիցների կողմից երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնների պահպանում։ Հրամանով սահմանված են նաև պրոֆեսիոնալ վարպետության, գնացքների շարժման հետ կապված, այդ թվում՝ ոչ ստանդարտ իրավիճակներում աշխատելիս,  աշխատակիցների գիտելիքների մակարդակի բարձրացման միջոցառումները ։
Նշենք, որ գնացքների շարժման անվտանգության ապահովումը «ՀԿԵ» ՓԲԸ գործունեության գերակա ուղղություններից է, որին 2010 թվականին ուղղվել է ընկերության ներդրումային ծրագրի մոտ 60 տոկոսը։
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
ЗАО "ЮКЖД" 2011 г.