Արխիվ
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը «ՀԿԵ» ՓԲԸ անձնակազմին է ներկայացրել նոր գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին
16.02.2012
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անձնակազմին է ներկայացրել Ընկերության նոր գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին: Ներկայացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և «ՀԿԵ» ՓԲԸ նախկին ղեկավար Շևկետ Շայդուլլինը:
Վլադիմիր Յակունինը վստահություն հայտնեց, որ ՀԿԵ-ի նոր նախագահի փորձը թույլ կտա պահպանել և զարգացնել ՀՀ կառավարության և «ՀԿԵ» ՓԲԸ միջև ստեղծված փոխըմբռնման և համագործակցության բարձր մակարդակը: Միևնույն ժամանակ Յակունինն ընդգծեց, որ բարեկամական, բայց օտարերկրյա պետության ղեկավարության հետ համագործակցելու համար անհրաժեշտ է համապատասխան ներքին մշակույթ և դիվանագիտություն: «Սակայն ամենակաևորն այն է, որ Ռեբեցը պրոֆեսիոնալ երկաթուղային է, որը երկաթուղային տրանսպորտի բարեփոխումների արդյունքում ձեռք բերեց նոր որակի ղեկավարին բնորոշ ունակությունները», - հայտարարեց «ՌԵ» ԲԲԸ ղեկավարը:
Վ.Յակունինն ասաց, որ իր գործունեության ընթացքում «ՀԿԵ» ՓԲԸ-ն կարողացել է բավարարել Հայաստանի տնտեսության փոխադրումների մեջ պահանջարկը և հաջող մրցակցել տրանսպորտային այլ միջոցների հետ: Նա հատուկ ընդգծեց, որ Ընկերությունը գործով, այլ ոչ թե խոսքերի վրա ցուցադրեց իր պարտավորությունների իրականացումը:
Մասնավորապես, Ընկերության բեռնաշրջանառությունը 3 տարիների ընթացքում աճեց գրեթե 14%-ով, 2011 թվականին գերազանցելով 815 մլն. տ-կմ: Բեռնման ծավալներն աճեցին 11%-ով՝ մինչև 3,3 մլն. տոննա, իսկ ուղևորաշրջանառությունը 2009-2011 թթ. աճել է 1,4 անգամ՝ մինչև 49,4 ուղևորա-կիլոմետր:  Ինչպես նշում է Վ.Յակունինը, ուղևորաշրջանառության աճը պայմանավորված է ուղևորափոխադրումների համակարգի արդիականացմամբ և այն հանգամանքով, որ Հայաստանի որոշ բնակիչների համար երկաթուղին հանդիսանում է դեպի Վրաստան և այլ երկրներ ուղևորվելու միակ ճանապարհը: Հատուկ «ՌԵ» ԲԲԸ-ի ղեկավարը նշեց այն հանգամանքը, որ Հայկական երկաթուղուն հաջողվել է էապես կրճատել տեխնիկական միջոցների խափանման դեպքերի թիվը, իսկ 2011 թվականի արդյունքներով երկաթուղին դուրս եկավ առանց կորստի աշխատանքի մակարդակին:
Յակունինը բարձր գնահատեց վերջերս ՀԿԵ-ում բացված Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի աշխատանքը: «Մասնավորապես, դուստր-ձեռնարկության Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի աշխատանքը կարող է օրինակ ծառայել մայր-ընկերությանը: Մենք միայն մտածում ենք այդ ուղղությամբ, իսկ այն փաստը, որ Հայաստանում նման կենտրոնն արդեն ստեղծված է բնորոշում է երկաթուղու  կառավարման ապարատի մակարդակը», - ասաց «ՌԵ» ԲԲԸ-ի նախագահը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ նոր գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ արդեն ծանոթ է Ընկերության ձեռքբերումների հետ և գիտակցում է երկաթուղու հետագա զարգացման և աշխատանքի բարելավվման անհրաժեշտությունը: ՀԿԵ ղեկավարն ասաց, որ Ընկերության անձնակազմն արդեն մեծածավալ աշխատանք է կատարել երկաթուղու վերականգնման ուղղությամբ: «Հայաստանի երկաթուղին տրանսպորտային ծառայությունների շուկայի կարևոր մասնակիցն է: Մենք շարունակելու ենք աշխատանքը ենթակառուցվածքի արդիականացման և որակյալ ծառայությունների մատուցման ուղղություններով», - նշեց Վ.Ռեբեցը:
Ինչպես ընդգծեց ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենը, Ընկերության գլխավոր խնդիրը կլինի կոնցեսիոն պայմանագրի իրականացման աշխատանքը, որն ուղղված է լինելու երկաթուղու հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցումը:

***

Վիկտոր Իվանի Ռեբեցը ծնվել է 1957 թվականին: 1984 թվականին ավարտել է Երկաթուղային տրանսպորտի ինժեներների Մոսկվայի ինստիտուտը՝ «Երկաթուղային փոխադրումների գործընթացի կառավարումը» մասնագիտությամբ: 1998 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կից Ժողտնտեսության ակադեմիան, իսկ 2007 թվականին՝ МВА ծրագիրը Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսական ակադեմիայում:
Երկաթուղու համակարգում աշխատում է 1984 թվականից: Տարբեր տարիներին աշխատել էր որպես պարկի և կայարանի հերթապահ, կայարանի պետի տեղակալ և կայարանապետ, փոխադրումների բաժնի պետի տեղակալ և բաժնի պետ, փոխադրումների ծառայության պետի տեղակալ, Մոսկվայի երկաթուղու փոխադրումների տարածքային կենտրոնի պետ, Մոսկվայի երկաթուղու պետի տեղակալ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի Դաշնային և տարածաշրջանային իշխանության մարմինների հետ համագործակցության հարցերով դեպարտամենտի պետի տեղակալ:
2008 թվականի հունվարից զբաղեցնում էր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի Դաշնային և տարածաշրջանային իշխանության մարմինների հետ համագործակցության հարցերով դեպարտամենտի պետի պաշտոնը:
2012 թվականի փերտվարի 15-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենն է:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.