Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվարին աճել է 22,1%
20.02.2012
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար ամսվա արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 210,3 հազար տոննա, ինչը 22,1% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Նշենք, որ 2012 թվականի հունվարին ՀԿԵ բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 19,2% գերազանցեց նախատեսված ծավալը:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը  կազմեց 29,4 հազար տոննա, ինչը 60,7% գերազանցեց 2011 թվականի հունվարի ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. առաջին ամսվա ընթացքում փոխադրվել էր 88,2 հազար տոննա բեռ, ինչը 22,3% գերազանցում է 2011 թ. հունվարի ցուցանիշից:
Իսկ տեղական բեռնափոխադրումների ծավալը կազմեց 92,7 հազար տոննա, ինչը 13,2% գերազանցեց 2011 թ. հունվարի ցուցանիշը:
Հարկ է նշել, որ ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվարին այս ցուցանիշը կազմեց 1440 տոննա՝ 2011 թ. հունվարին գրանցված 1315 տոննայի դիմաց: 2012 թվականի առաջին ամսվա ընթացքում Հայաստանի երկաթուղին օրեկան միջինում սպասարկում էր 50 վագոն բեռ՝ 2011 թվականի հունվարին գրանցված 43 վագոնի դիմաց:
Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.