Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ 2012 թվականի առաջնահերթություններից մեկը կլինի կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալների աճը
27.02.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Փոխադրումների տնօրինության 2012 թվականի համար նախատեսված աշխատանքի հիմնական ուղղությունները կլինեն մատուցվող ծառայությունների որակի բարելավվումը, երկաթուղային կայարանների և հանգույցների զարգացումը, միջպետական և տեղական բեռնափոխադրումների խթանումը:
Երկաթուղի բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվման հեռանկարային ոլորտներից են միջազգային տրանզիտային կոնտեյներային բեռնափոխադրումները:  Նման տիպի բեռնափոխադումների արդյունավետությունը պայմանավորված է տեխնոլոգիական չափանիշների համաձայնեցման հստակությունով, տնտեսական, իրավական և առևտրային հարցերի որոշմամբ:
Ներկա պահին ՀԿԵ-ում գործում է Կարմիր Բլուր-Փոթի կոնտեյներային գնացքը, որի ուղևորության ժամանակը 2011 թվականին կրճատվել էր 2 ժամով՝ կազմելով 29 ժամ 30 րոպե: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 2012 թվականի համար առաջնային խնդիրներից է փոխադրումների տևողության կրճատումը մինչև 24 ժամ, ինչը թույլ կտա Կարմիր Բլուր-Փոթի գնացքը դասել արագ գնացքների կատեգորիային: 
Նշենք, որ կոնտեյներային բեռնափոխադրումների համաշխարհային շուկան արդեն հաղթահարել է տնտեսական ճգնաժամի հետևանքները և մինչև 2020 թվականը շուկայի աճը տարեկան կկազմի 8%: Հաջորդ 10 տարիների ընթացքում կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալները կարող են աճել 2 – 2,5 անգամ, իսկ համակցված ավտոմաբիլային-երկաթուղային բեռնափոխադրումների ծավալների տարեկան աճը նունպես կկազմի 8%, ինչն էապես գերազանցում է հասարակ ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրումների աճի ծավալները: 
Այսպիսով, «ՀԿԵ» ՓԲԸ-ն կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալի ավելացման զգալի ներուժ ունի:
2011 թվականին «ՀԿԵ» ՓԲԸ կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալն աճեց 44%-ով, սակայն 2012 թվականին երկաթուղային կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալը կարող է ավելանալ 2 անգամ:
Կոնտեյներային փոխադրումների աճի ապահովվման նպատակով դիտակվում է նման բեռնափոխադրումների կազմակերպումը Վարդենիս կայարանից: Կայարանի վերակառուցման և բեռնման մասի ձևավորումից  հետո հնարավորություն կստեղծվի փոխադրումներ կազմակերպել Լեռնային Ղարաբաղից:
Բացի այդ, 2012 թվականին Վարդենիս կայարանից նախատեսվում է Երևան փոխադրել 700 հազ. տոննա ածուխ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.