Արխիվ
ՀԿԵ-ում երիտասարդության դերի ավելացման 2011-2015 թթ. նպատակային ծրագիր է մեկնարկել
01.04.2011
Հարավկովկասյան երկաթուղում մեկնարկել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի Երիտասարդությունը» նոր նպատակային ծրագիրը, որը նախատեսված է 2011-2015 թվականների համար և որը սահմանում է ընկերության երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները։  
Ծրագրի հիմնական նպատակն է ընկերության երիտասարդ մասնագետների ներգրավումը, պրոֆեսիոնալ կայացումը և զարգացումը, բարենպաստ պայմանների ստեղծումը երիտասարդության կարիերային աճի համար։
Ծրագիրը նախատեսված է «ՀԿԵ» ՓԲԸ-ի 17-30 տարեկան աշխատակիցների համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսված են նաև ընկերության աշխատակիցների երեխաների և երկաթուղային տրանսպորտի մասնագիտական կրթական հաստատությունների սովորողների համար, ովքեր կազմում են ընկերության կադրային պահուստը:
ՀԿԵ նոր ծրագրի հիմնական խնդիրներն են, մասնավորապես, երիտասարդ աշխատակիցների պրոֆեսիոնալ աճի, նրանց որակների կայացման ու զարգացման, ակտիվ կենսական դիրքին և արտադրական նախաձեռնության, պրոֆկողմնորոշման համակարգերի կատարելագործման, ուսման ու պրոֆեսիոնալ աճի աջակցությունը, երիտասարդ աշխատակիցների աշխատանքային սոցիալականացումն ու հարմարեցումն ընկերության կորպորատիվ միջավայրում։
Ծրագրի շրջանակներում «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցներին կցուցաբերվի նաև նյութական աջակցություն, որը կապահովի աշխատանքային շուկայում ընկերության մրցունակությունը։ 
ՀԿԵ երիտասարդական ծրագիրը բաժանված է «Երիտասարդ պրոֆեսիոնալ», «Կորպորատիվ երիտասարդական մշակույթը», «Երիտասարդության սոցիալական երաշխիքները» խմբերի։
Օրինակ, «Երիտասարդ պրոֆեսիոնալ» նախագծերի խմբերում օժանդակություն կցուցաբերվի երիտասարդ գիտնականներին և ռացիոնալիզատորներին, կբարձրացվի երկաթուղային տրանսպորտի կրթական հաստատությունների հետ ՀԿԵ համագործակցության մակարդակն ընկերության համար մասնագետների պատրաստման բնագավառում, երիտասարդական միջազգային համագործակցության մակարդակը։
«Կորպորատիվ երիտասարդական մշակույթը» խմբում հատուկ ուշադրություն կդարձվի, մասնավորապես, ՀԿԵ երիտասարդության ինքնակազմակերպմանը, նրա քաղաքական-հայրենասիրական և հոգևոր-բարոյական դաստիարակությանը։
«Երիտասարդության սոցիալական երաշխիքներ» նախագծերի խմբում ընդգրկվել են երիտասարդ մասնագետների առողջապահության, առողջ կենսակերպի քարոզչության, երիտասարդ ընտանիքներին, այդ թվում, բնակարանային հարցում,  աջակցություն ցուցաբերելու ծրագրեր։
«Միջնաժամկետ հեռանկարի համար նախատեսված ծրագիրը թույլ կտա մեր ընկերությունում ընդգրկել երիտասարդ հավակնոտ մասնագետների, բարձրացնել երիտասարդության դերը «ՀԿԵ» ՓԲԸ-ում։ Վստահ եմ, որ արդեն կարճ ժամանակ անց կերևան մեր ծրագրի դրական արդյունքները, որոնք կազդեն նաև երկաթուղու աշխատանքային ցուցանիշների վրա»,- կարծում է «ՀԿԵ» ՓԲԸ Երիտասարդ մասնագետների խորհրդի նախագահ Վահե Դավթյանը։
«ՀԿԵ» ՓԲԸ Երիտասարդություն» ծրագիրը նախատեսված է նաև ՀԿԵ աշխատակիցների՝ 1 տարեկանից մինչև յոթ տարեկան երեխաների, ինչպես նաև ոչ պետական կրթական հաստատությունների սովորողների, երկաթուղային տրանսպորտի մասնագիտական կրթական հաստատությունների 7-17 տարեկան սովորողների համար։
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.