Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը համագործակցության հեռանկարները քննարկեց Լոռու մարզպետի հետ
01.03.2012
Փետրվարի 29-ին Լոռու մարզ կատարած այցի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանդիպում ունեցավ մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության հեռանկարները և մարզում երկաթուղային նախագծերի իրականացման հնարավորությունները:
«ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարը և մարզպետը համատեղ զննեցին Վանաձոր-Շահալի երկաթուղային գիծը, ծանոթացան Զամանլուի երկաթուղային կամրջի վերականգնման աշխատանքների ընթացքին, որը նախատեսվում է ավարտել արդեն այս տարի:
Նշենք, որ վերականգնողական աշխատանքները տարվում են միաժամանակ մի քանի ուղղություններով՝ հենարանների, թռիչքերի կառուցվածքի, կամրջին տանող ճանապարհների վրա, իսկ աջ և ձախ ափերին կառուցվում են երկաթբետոնե հենապատեր և կատարվում են հողային աշխատանքներ:
Կողմերը քննարկեցին պետություն-մասնավոր հատված համագործակցության հիմքի վրա Լոռու մարզի տարածքում մի շարք նախագծերի իրականացման հեռանկարները: Վ.Ռեբեցը և Ա.Նալբանդյանը հատուկ նշեցին Վանաձորի երկաթուղային կայարանի արդիականացման ծրագրի, կայարանի տարածքում տրանսպորտային հանգույցների ստեղծման և տեղի նկարիչների համար ցուցահանդեսային տարածքների ձևավորման կարևորությունը:
Հիշեցնենք, որ 2012 թվականին Վանաձորի երկաթուղային կայարանը կապահովվի անլար Wi-Fi ինտերնետային կապով, կայարանում կբացվեն երիտասարդական զարգացման կենտրոնը, տուրիստական և հյուրանոցային համալիրները, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել Լոռու մարզի բնակչության համար:
Երկաթուղու ղեկավարն ու մարզպետը նաև քննարկեցին մարզպետարանի աջակցությամբ ՀԿԵ-ի երկաթուղային տուրիստական մարշրուտների գործարկման հնարավորությունը:
Վ.Ռեբեցը և Ա.Նալբանդյանը արձանագրեցին, որ նշված նախագծերը կարող են պետության և տնտեսվարող սուբյեկտի միջև ձևավորված կոնստրուկտիվ երկխոսության և արդյունավետ համագործակցության գերազանց օրինակ ծառայել՝ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման զգալի խթան դառնալով:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.