Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը հանդիպես Գարեգին Բ Կաթողիկոսի հետ
05.03.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հետ: Իր օրհնությունը տալով ՀԿԵ-ի ղեկավարին՝ Կաթողիկոսը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք Հայաստանի երկաթուղու ղեկավարի պաշտոնին:
Հանդիպման ընթացքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը Սուրբ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդի հետ քննարկեց երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարները: Գարեգին Երկրորդը իր հերթին հույս հայտնեց ՀԿԵ-ի հետ համագործակցության և փոխըմբռնման մակարդակի զարգացմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ Վ.Ռեբեցը Հայաստանում նոր ընկերներ կգտնի՝ հաշվի առնելով հայ ժողովրդի համակրանքը Ռուսաստանի հանդեպ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.