Արխիվ
Ենթակառուցվածքի ծառայությունը ստեղծվել է «ՀԿԵ» ՓԲԸ-ում
05.04.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում ստեղծվել է Ենթակառուցվածքի ծառայությունը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլլինի հրամանով նոր ծառայության պետ է նշանակվել Բորիս Զվերևը, որը մինչ այդ զբաղեցնում էր Գծի ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Աշոտ Ունուսյանը, որը եղել էր Գծի ծառայության պետ, նշանակվել է Ենթակառուցվածքի ծառայության պետի առաջին տեղակալ:   
«Ենթակառուցվածքի ծառայությունը ստեղծվել է առաջին հերթին երեք տնտեսությունների՝ գծերի տնտեսության, էներգամատակարարման և էլեկտրականացման տնտեսության, ազդանշանային, համակենտրոնացման, արգելափակման և կապի տնտեսության, միավորման և օպտիմալացման կարիքից ելնելով», - ասում է Ենթակառուցվածքի ծառայության պետ Բորիս Զվերևը: 
Այսպիսով, նախկինում բաժանված այս երեք ծառայությունները այժմ միավորված են միասնական ցանց՝ փոխադրումների, որպես երկաթգծի գործունեության հիմնական տեսակի, ապահովման համար:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.